Leave a comment

Comments 13

koreolan July 12 2011, 11:42:56 UTC
Հիմնավորումն էնա, որ եղած պարիսպը պատմական, նախնական պարիսպը չի ու քանի որ փլուզվումա, որոշել են ամրացնեն։ Բայց ստեղ, իհարկե, կա նաև պատմական միջավայրի պահպանման հարցը։ Այսինքն` պարիսպը էլի պատմական պահվածը չի, ռեկոնստրուկցիա է, բայց միևնույնն է, այն պիտի հարազատ լինի իր միջավարին, մթնոլորտին։ Այն, որ քարերը նույն հանքից են վերցրել ու լավ էլ չարչարվելով, ցույց է տալիս, որ իրականում տենց մի բան ուզեցել են ապահովեն, բայց դա բավարար չի։ Ցավոք սրտի այս հարցերի շուրջ ժամանակին մասնագետների հետ չի խորհրդակցվել (հնարավոր է, որ հենց վերջիններիս մեղքով, չգիտեմ), իսկ հիմա էլ տպավորությունս այն է, որ կողմերն ուղղակի պրինցիպի են ընկել։ Համենայն դեպս Լևոն Հայրապետյանի եղբոր հարցազրույցից հենց այդ տպավորությունը մոտս մնաց ( ... )

Reply

talinci July 12 2011, 12:50:42 UTC
»պարիսպը էլի պատմական պահվածը չի, ռեկոնստրուկցիա է
Էդ էլ հստակ չի, բայց եթե նույնիսկ 19-րդ դարի վերանորոգում է, ուրեմն պետք է պահեն նաև 19-րդ դարի շունչը:
»որ քարերը նույն հանքից են վերցրել
Եկեղեցու նույն հանքից, ոչ թե պարսպի :)
>շատ թունդ աղմուկ է։
Համաձան եմ: Հնարավոր է պատահականությունների շարան է ուղղակի: Դիտավորությունն էլ չի կարելի բացառել: Ամեն դեպքում չի կարելի մոռանալ Լևոն Հայրապետյանի մեծ գործը, բայց միևնույն ժամանակ նրան չի սազում սենց պրիմիտիվ հարցերում պրինցիպ ընկնելը:

Reply

koreolan July 12 2011, 13:16:51 UTC
///Էդ էլ հստակ չի, բայց եթե նույնիսկ 19-րդ դարի վերանորոգում է, ուրեմն պետք է պահեն նաև 19-րդ դարի շունչը:///

Իհարկե պիտի պահվի, ավելին ասեմ, նույնիսկ եթե պարիսպ ընդհանրապես պահպանված չլիներ, որոշեին նորը կանգնեցնեն, պետք էր պատմական միջավայրին սազող պարիսպ կառուցվեր։

Reply

(The comment has been removed)


laz_arev_a July 12 2011, 12:46:53 UTC
Ինձ էլ անչափ զարմացրեց Պարգև Սրբազանի հայտարարությունը: Նման արձագանք չէի սպասում նրանից: Տպավորությունն այնպիսին է, ասես՝ ժողովրդին էշի տեղ են դնում:

Reply


777monk777 July 12 2011, 15:11:41 UTC
>>Պարգև սրբազանի պահվածքն էլ դուրս չեկավ, շատ տհաճ էր նրանից արդարացումներ լսելը, այն էլ առանց լուրջ հիմնավորումների:
Դժվար է իհարկե արդարացումներ բերել մի իրավիճակում, որտեղ միակ «մեղքդ» երկու կրակի արանքում հայտնվելն է և չես ուզում որևէ մեկի վրա մեղադրանքի սլաք ուղղել` ճարահատյալ հարվածը քեզ վրա վերցնելով:
Ցավոք, մանրամասների մեջ մտնել չեմ կարող, միայն կարող եմ խորհուրդ տալ հոգուն մեղք չանել և անտեղի չմեղադրել Սրբազանին: Ես ավելի մոտ եմ կանգնած այս ամենին, տեսնում եմ բաներ, որոնց մասին չեն բարձրաձայնում, միայն այս խորհուրդը կարող եմ տալ, որի ընդունել-չընդունելու որոշումն իհարկե յուրաքանչյուրի սեփական հայեցողության հարցն է:

Reply

dabavog July 13 2011, 06:55:58 UTC
Երկու կրակը ընդունում եմ, բայց ասեք ինձ, ի՞նչ կլիներ, եթե ուղղակի ասվեր. «դե լավ, բան ա, պատահել ա, ուշադիր չենք էղել ու ոչ մի միտումնավոր բան չկա, хотели как лучше, էկեք մտածենք ոնց կարգի գցենք» Իհարկե, այդ բառերը պիտի բարերարը ասեր
Հասկանում եք, սարսափելի նախադեպ ստեղծվեց. հիմա ամեն մի մարդ, ով 1000 դոլար կնվիրի ինչ-որ մի հուշարձանի, իրա ուզածով ինչ կուզի կանի, ու կարդարանա սենց. «ինչո՞վ ա իմ փողը ուրիշի փողից վատը, օրենքն էլ մարդու համար ա»

Reply

777monk777 July 13 2011, 10:26:45 UTC
Բայց Սրբազանը չի էլ ասում, որ ամեն ինչ օքեյ է: Մարդն ասում է պարզ. «համակարգային թերացումներ են եղել, որտեղ մեր մեղքը կա, առաջին հերթին երևի իմ մեղքը»: Ես, որ անդրկուլիսյան խժդժոցին մի փոքր ավելի լավ եմ ծանոթ, չէի ասի, թե Սրբազանի մեղքը կա. մարդն արել է իրենից կախված հնարավոր քայլերը, բայց խնդրի լուծման լծակներն իր ձեռքում չեն:
Դաբավոգ ջան, ես հասկանում եմ խնդրի լրջությունը, ավելի ինֆորմացված լինելս նույնիսկ հիմք է տալիս շատ ավելի մտահոգություններ ունենալ, քան բարձրաձայնվում է, բայց չեմ կարող շատ բաներ ասել: Ես խորհուրդ տվեցի Սրբազանին չմեղադրել ոչ թե դատապաշտպանություն անելու մղումով (նման սովորություն չունեմ, իսկ արդարացումներ փնտրելուց զզվում եմ), ուղղակի այս պարագայում դա երևի ամենասխալ տարբերակն է: Ներողություն եմ խնդրում ոչ պարզորոշ արտահայտվելուս համար, բայց երևի էսքանով էլ սահմանափակվեմ` հուսալով, որ ժամանակի հետ ավելի պարզ կդառնա ասածիս բովանդակությունը:

Reply

dabavog July 13 2011, 10:44:44 UTC
Լրիվ հասկանալի է, ես ուղղակի ցավում եմ, որ խնդիրը պտտվեց ու էկավ կպավ սրբազանին, էլի եմ ասում, որ իրան էլ եմ հասկանում /երկու կրակ եւ այլն/, ինձ իրավունք չեմ էլ վերապահում խորհուրդներ տալ թե ով ոնց պիտի իրեն պահի կամ ինչ ասի: Դրա համար էլ թե էս դեպքում, թե ուրիշ դեպքերում կոչ եմ անում խնդիրը պարզեցնել. կա ԼՂՀ մշակույթի նախարարություն /լավ վատ կապ չունի/, կան օրենքներ եւ որոշումներ: Եւ ընդամենը ուզում եմ որ ցանկացած գործ արվի այդ շրջանակներում, մանավանդ որ մենք խնդիր ունենք ԼՂՀ կառավարությանը հնարավորինս ճանաչված եւ հեղինակավոր դարձնել, ուրեմն՝ ինքներս պիտի հարգենք: Էդքան բան:

Reply


Leave a comment

Up