Leave a comment

koreolan July 12 2011, 11:42:56 UTC
Հիմնավորումն էնա, որ եղած պարիսպը պատմական, նախնական պարիսպը չի ու քանի որ փլուզվումա, որոշել են ամրացնեն։ Բայց ստեղ, իհարկե, կա նաև պատմական միջավայրի պահպանման հարցը։ Այսինքն` պարիսպը էլի պատմական պահվածը չի, ռեկոնստրուկցիա է, բայց միևնույնն է, այն պիտի հարազատ լինի իր միջավարին, մթնոլորտին։ Այն, որ քարերը նույն հանքից են վերցրել ու լավ էլ չարչարվելով, ցույց է տալիս, որ իրականում տենց մի բան ուզեցել են ապահովեն, բայց դա բավարար չի։ Ցավոք սրտի այս հարցերի շուրջ ժամանակին մասնագետների հետ չի խորհրդակցվել (հնարավոր է, որ հենց վերջիններիս մեղքով, չգիտեմ), իսկ հիմա էլ տպավորությունս այն է, որ կողմերն ուղղակի պրինցիպի են ընկել։ Համենայն դեպս Լևոն Հայրապետյանի եղբոր հարցազրույցից հենց այդ տպավորությունը մոտս մնաց։

Բայց հակառակ կողմն էլ կա. չգիտես ինչու շատ ավելի խայտառակ փոփոխությունները ԶԼՄ-ներում սրա կես տոկոսի չափով էլ աղմուկ չեն հանում, իսկ այստեղ, երբ ընդհամենը պարսպի մասին է խոսքը, այն էլ անհարժեշտության դեպքում հնարավոր է երեսպատման սալիկները հետագայում հանել, այսինքն` սխալն ուղղելի է, շատ թունդ աղմուկ է։ Ինձ որ դրա պատճառներն անհասկանալի են։

Reply

talinci July 12 2011, 12:50:42 UTC
»պարիսպը էլի պատմական պահվածը չի, ռեկոնստրուկցիա է
Էդ էլ հստակ չի, բայց եթե նույնիսկ 19-րդ դարի վերանորոգում է, ուրեմն պետք է պահեն նաև 19-րդ դարի շունչը:
»որ քարերը նույն հանքից են վերցրել
Եկեղեցու նույն հանքից, ոչ թե պարսպի :)
>շատ թունդ աղմուկ է։
Համաձան եմ: Հնարավոր է պատահականությունների շարան է ուղղակի: Դիտավորությունն էլ չի կարելի բացառել: Ամեն դեպքում չի կարելի մոռանալ Լևոն Հայրապետյանի մեծ գործը, բայց միևնույն ժամանակ նրան չի սազում սենց պրիմիտիվ հարցերում պրինցիպ ընկնելը:

Reply

koreolan July 12 2011, 13:16:51 UTC
///Էդ էլ հստակ չի, բայց եթե նույնիսկ 19-րդ դարի վերանորոգում է, ուրեմն պետք է պահեն նաև 19-րդ դարի շունչը:///

Իհարկե պիտի պահվի, ավելին ասեմ, նույնիսկ եթե պարիսպ ընդհանրապես պահպանված չլիներ, որոշեին նորը կանգնեցնեն, պետք էր պատմական միջավայրին սազող պարիսպ կառուցվեր։

Reply

(The comment has been removed)

ahousekeeper July 12 2011, 18:30:17 UTC
Պատը «աբլիցովկով» չեն ամրացնում։

Reply

dabavog July 13 2011, 07:00:13 UTC
Լեւոնին շնորհակալ եմ ամեն լավ բանի համար, բայց իրոք, պատը չեն ուժեղացնում աբլիցովկայով

աղմուկի հետևից ինչ-որ զակազ կա -- հիմարություն

Աղբոր ելույթը սարսափելի անկիրթ ու զզվելի էր
եթե սկզբից ասվեր. «վայ, մենք ուզում էինք լավ անել, էկեք ուղղենք, խնդիր չկա» ի՞նչ կպատահեր, բացի նրանից, որ ավելիմեծ հարգանք կունենաին, հը՞

Reply

talinci July 13 2011, 09:41:26 UTC
»պատը արդեն քանդվում է:
Ոչ մեկ չի ասել, թե ինչու է վերականգնում քանդվող պատը, խնդիրը վերականգման ձևն է: Քանդվող պատը կարելի է նաև այլ կերպ վերականգնել:
»աղմուկի հետևից ինչ-որ զակազ կա
Գուցե, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում:

Reply


Leave a comment

Up