Կրթված ու անկիրթ օլիգարխները

Jun 28, 2011 17:10

Ոնց հասկանում եմ, ներկա քաղաքապետի նման "կրթված ու բարձրաշխարհիկ" օլիգարխն ավելի սարսափելի է, քան փողոցային Չոռնի Գագոն:

Ոնց որ գազի թանկացումով ժողովրդին չոքցրեց, նույն ոճով էլ անցել է քաղաքապետի պարտականություններին:

Ավտոկայանատեղի, մետրո, աղբ, փոստ .... ու այս ամենը հասցրեց թանկացնել առաջին հարյուր օրվա ընթացքում:

Ատում եմ...

Թարմացում: Մետրոյի ( Read more... )

Կարեն Կարապետյան, Գժանոց, Երևան, Տականքներ, Հայաստան

Leave a comment

Comments 15

(The comment has been removed)

talinci June 28 2011, 12:56:32 UTC
Ոնց հասկանում եմ, մենակ ամառը թեժ չի լինելու :) Ցավոք էս մեկը շուստրի է ու "քաղաքակրթված" և Չոռնի Գագոյի նման քայլեր չի անի, թե չէ չեմ հավատում, որ ժողովրդի դժգոհության պատճառով սաստեն սրան

Reply


artakevn June 28 2011, 13:12:06 UTC
մի հին խոսք կա: Պետք չի վախենալ էն մարդուց, որ կյանքում գիրք չի կարդացել: Պետք ա վախենալ էն մարդուց, որ կյանքում ընդամենը մի գիրք ա կարդացել: Ասել է թե, կիսագրագետը անգրագետից վտանգավոր է: Չոռնի Գագոն «պանյատկեքով ու տղվարի» քայլեր անող անգրագետն էր, սա իրենն ինտելեկտուալ տիտանի տեղ դրած մի կիսագրագետն է, որ ինչ որ բանի է հասել միայն ՌՔ-ի համագյուղացին լինելու շնորհիվ:

Reply

talinci June 28 2011, 18:53:10 UTC
չոռնի գագոների տեսակն ինձ համար ավելի նախընտրելոի է

Reply

artakevn June 28 2011, 23:14:03 UTC
Վատը էն ա որ մենք շարունակում ենք ընտրել չարյաց փոքրագույնը:

Reply

talinci June 29 2011, 02:50:21 UTC
Որովհետև այլ տարբերակ չկա :)

Reply


gahovhannisyan June 28 2011, 16:33:56 UTC
Ո՞նց 500 դրամ: Ի՞նչ 500 դրամ:
Տուֆտա կանգնողների պիտի հիմա 500 դրամ տա՞նք: Ինչի՞ համար...
Ի՞նչ տուրք՝ տուրքը դա պետութեան (նման կառոյցի) կողմից տրուած ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ վճարուած գումարն է:
Դրանց ո՞ր ծառայութեան դիմաց են ուզում:

Reply

talinci June 28 2011, 18:50:24 UTC
Ժամը 500: Իրանց մատուցած ծառայությունը մի կիսբոմժ պարկովչիկն է, որը ոչ մի բանի տեր չի: Թալանի տարբերակներ են հորինում էլի

Reply

gahovhannisyan June 28 2011, 19:20:11 UTC
Դա օրէնքի՞ ուժ ունի:

Reply

talinci June 28 2011, 19:23:40 UTC
Ոնց հասկանում եմ՝ դեռ ոչ: Ոնց որ "հանուն ժողովրդի", ժամը 300 դրամ են դարձրել:

Reply


Leave a comment

Up