Կրթված ու անկիրթ օլիգարխները

Jun 28, 2011 17:10

Ոնց հասկանում եմ, ներկա քաղաքապետի նման "կրթված ու բարձրաշխարհիկ" օլիգարխն ավելի սարսափելի է, քան փողոցային Չոռնի Գագոն:

Ոնց որ գազի թանկացումով ժողովրդին չոքցրեց, նույն ոճով էլ անցել է քաղաքապետի պարտականություններին:

Ավտոկայանատեղի, մետրո, աղբ, փոստ .... ու այս ամենը հասցրեց թանկացնել առաջին հարյուր օրվա ընթացքում:

Ատում եմ...

Թարմացում: Մետրոյի ( Read more... )

Կարեն Կարապետյան, Գժանոց, Երևան, Տականքներ, Հայաստան

Leave a comment

artakevn June 28 2011, 13:12:06 UTC
մի հին խոսք կա: Պետք չի վախենալ էն մարդուց, որ կյանքում գիրք չի կարդացել: Պետք ա վախենալ էն մարդուց, որ կյանքում ընդամենը մի գիրք ա կարդացել: Ասել է թե, կիսագրագետը անգրագետից վտանգավոր է: Չոռնի Գագոն «պանյատկեքով ու տղվարի» քայլեր անող անգրագետն էր, սա իրենն ինտելեկտուալ տիտանի տեղ դրած մի կիսագրագետն է, որ ինչ որ բանի է հասել միայն ՌՔ-ի համագյուղացին լինելու շնորհիվ:

Reply

talinci June 28 2011, 18:53:10 UTC
չոռնի գագոների տեսակն ինձ համար ավելի նախընտրելոի է

Reply

artakevn June 28 2011, 23:14:03 UTC
Վատը էն ա որ մենք շարունակում ենք ընտրել չարյաց փոքրագույնը:

Reply

talinci June 29 2011, 02:50:21 UTC
Որովհետև այլ տարբերակ չկա :)

Reply

ahousekeeper June 28 2011, 20:24:16 UTC
Ի դեպ, Բեգլարյանը ֆիզմաթ էր ավարտել, եթե չեմ սխալվում :)

Reply

artakevn June 28 2011, 23:13:10 UTC
Չես սխալվում:) մեր «քուչից» երկու հոգի են ավարտել ֆիզմաթը: Ինքը ու մեկ էլ ընկերոջս հերը, որ լուրջ, կիրթ մարդ ա՝ ինչ որ ինժեներական գործի:
Դրա համար ինքը ոչ մի կերպ «կիսագրագետի» տակ չի ընկնում: Չնայած իր ինտելեկտը լրիվ ուրիշ ուղղությամբ ա զարգացրել:

Reply


Leave a comment

Up