Կրթված ու անկիրթ օլիգարխները

Jun 28, 2011 17:10

Ոնց հասկանում եմ, ներկա քաղաքապետի նման "կրթված ու բարձրաշխարհիկ" օլիգարխն ավելի սարսափելի է, քան փողոցային Չոռնի Գագոն:

Ոնց որ գազի թանկացումով ժողովրդին չոքցրեց, նույն ոճով էլ անցել է քաղաքապետի պարտականություններին:

Ավտոկայանատեղի, մետրո, աղբ, փոստ .... ու այս ամենը հասցրեց թանկացնել առաջին հարյուր օրվա ընթացքում:

Ատում եմ...

Թարմացում: Մետրոյի ( Read more... )

Կարեն Կարապետյան, Գժանոց, Երևան, Տականքներ, Հայաստան

Leave a comment

gahovhannisyan June 28 2011, 16:33:56 UTC
Ո՞նց 500 դրամ: Ի՞նչ 500 դրամ:
Տուֆտա կանգնողների պիտի հիմա 500 դրամ տա՞նք: Ինչի՞ համար...
Ի՞նչ տուրք՝ տուրքը դա պետութեան (նման կառոյցի) կողմից տրուած ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ վճարուած գումարն է:
Դրանց ո՞ր ծառայութեան դիմաց են ուզում:

Reply

talinci June 28 2011, 18:50:24 UTC
Ժամը 500: Իրանց մատուցած ծառայությունը մի կիսբոմժ պարկովչիկն է, որը ոչ մի բանի տեր չի: Թալանի տարբերակներ են հորինում էլի

Reply

gahovhannisyan June 28 2011, 19:20:11 UTC
Դա օրէնքի՞ ուժ ունի:

Reply

talinci June 28 2011, 19:23:40 UTC
Ոնց հասկանում եմ՝ դեռ ոչ: Ոնց որ "հանուն ժողովրդի", ժամը 300 դրամ են դարձրել:

Reply

gahovhannisyan June 28 2011, 19:25:50 UTC
Երբ դրանք սկսում են իմ մասին մտածել՝ ոտքերիս դող ա գալիս...

Թալանենք ժողովուրդը յանուն ժողովրդի:

Բայց ո՞ր ծառայութեան համար, արա... ո՞ր:

Reply

talinci June 28 2011, 19:32:39 UTC
»Բայց ո՞ր ծառայութեան համար, արա... ո՞ր:
հենց էդա մարդուն խելքահան անում:

Reply

artakevn June 28 2011, 23:20:43 UTC
Կանադան համարվում է շատ թանկ երկիր: Ամերիկայի համեմատ ամեն ինչը մի 20-25% թանկ է: Ասում են: Ես ԱՄՆ չեմ եղել, չգիտեմ, բայց հավաւմ եմ: Ուրեմն էս թանկ Կանադայում, որտեղ ամբողջ ոչ ցուրտ օրերին ընթանում է ճանապարհաշինություն ու վերանորոգում, որտեղ ամբողջ ձմեռ, երբ որ ձյուն ա գալիս ճանապարհը մաքուր եւ չոր է, քաղաքի սովորական կայանատեղին արժի ժամը 1,25$. Դաունթաունում իհարկե ավելի թանկ տեղեր էլ կան, բայց ոչ քաղաքապետարանինը: Քաղաքապետարանի կայանատեղերի գինն ամենուրեք 1,25-ա մինչեւ ժամը 21:00: Դրանից հետո ձրի: 1,25X376=470դրամ: Փաստորեն կայանատեղին Հայաստանում ավելի թանկ է քան թանկ Տորոնտոյում:

Reply

talinci June 29 2011, 05:25:32 UTC
Բացի էդ կարծում եմ Կանադայի ու Հայաստանի աշխատավարձերը չի կարելի համեմատել

Reply


Leave a comment

Up