24-ի թեմայով

Apr 25, 2011 13:24

Ինչո՞ւ Երևանի օրվա կապակցությամբ ողջ քաղաքաքում համապատասխան պաստառներ են կպցնում, իսկ Ցեղասպանության առթիվ՝ ոչինչ: Զոհի բարդույթը չխորացնելու համար կարելի էր, ասենք, համապատասխան գրություններով թուրք հանցագործներին սատկեցրած վրիժառուների նկարները փակցնել:

---------------

Ինչո՞ւ մեր բջջային օպերատորները ամեն առիթով հաղորդագրություններ տարածում են, ( Read more... )

Սփյուռք, Արևմտյան Հայաստան, Ցեղասպանություն, Հայաստան, Նժդեհ, Ապրիլ 24

Leave a comment

Comments 16

hartsat April 25 2011, 09:47:30 UTC
Ամբողջովին համաձայն եմ արտահայտածդ մտքերի ու մտահոգությանդ հետ: Ես իմ կողմից մի քանի առաջարկներ էլ ունեմ` թող դպրոցներում, բուհերում, նույնիսկ մանկապարտեզներում անեն հայրենասիրական ոգով կազմակերպված միջոցառումներ, ոչ թե զոհի կարգավիճն էլ ավելի խորացնող հանդեսներ, որոնց ժամանակ երեխեքը միայն ու միայն հետ են կանգնում ազգային վրեժից...

Reply

talinci April 25 2011, 09:52:14 UTC
Հա: Այս տարի ուրախացրեց, որ Հ 1-ով գոնե "Արամը" ցուցադրեցին:

Reply

astghine April 25 2011, 12:02:33 UTC
Համաձայն եմ վերևում ասածներիդ հետ լիովին, բայց մի քիչ չեմ հասկանում "Արամ" ֆիլմի նկատմամբ ոգևորությունը.իհարկե շատ լավ է որ վերջապես իրապես պայքարող, ոչ թե էստեղ ընտեղ ընկնելով արդարություն փնտրող հայի ու հերոսի են ցույց տալիս, բայց արդյո՞ք մեր շահերին համապատասխանում է մեր պայքարը թուրքերի դեմ քրդերի հետ կապակցելը հաշվի առնելով, որ հենց այս հաշվով Թուրքիան շատ հաճախ է մեզ մեղադրանքներ ներկայացնում(նախօրոք ասեմ, որ ֆիլմը մի անգամ է հաջողվել նայել ու ինչ-որ բան միգուցե բաց եմ թողել):

Reply

talinci April 25 2011, 17:01:45 UTC
հայ-քրդական առընչությունները ֆիլմի գլխավոր թեման չէին:
>Թուրքիան շատ հաճախ է մեզ մեղադրանքներ ներկայացնում<
Թուրքիան էլի շատ հարցերով էլ է մեղադրանքներ ներկայացնում, հո չենք ընկնելու նրան հաճոյացնելու հետևից: Այս պահի դրությամբ հայերի ու քրդերի շահերը համընկնում են:

Reply


(The comment has been removed)

talinci April 25 2011, 10:16:46 UTC
Ու դա շատ նորմալ է: Ուղղակի էս վերջերս Ցեղասպանության շուրջ իրադարձությունները ունց որ Օբամայի ու Քլինթոնի պատմությունը լինի:
Օբաման Քլինթոնին քննադատելով "մաքրեց" ԱՄՆ-ի վարկանիշը, բայց միևնույն է, նույն քաղաքականությունը շարունակում է:

Reply


lernadustr April 25 2011, 11:16:20 UTC
+1 ամբողջ գրառմանդ, Վահրամ։

Reply


qeysh April 25 2011, 11:31:14 UTC
Ճիշտ ես նկատել: Ամեն կերպ փորձում են ազդել մեր հոգեբանության վրա, իրենց դիվանագիտական քայլերով: Բայց հուսանք, որ շուտով դա էլ չի ազդի...

Reply

talinci April 25 2011, 11:34:40 UTC
Վախենամ լավ էլ ազդում են

Reply


lernci April 25 2011, 16:23:59 UTC
Ընդհանուր առմամբ համամիտ եմ:
Համոզուած եմ, որ քայլ-քայլ ամէն բան կ'ընկնի տեղը:
Որքան հասկանում եմ, հիմա դեռ ինքնամաքրման պրոցես է, պիտի պարզուի մթնոլորտը, որ վերջապէս երեւայ, թէ ով ով է...

Reply


Leave a comment

Up