24-ի թեմայով

Apr 25, 2011 13:24

Ինչո՞ւ Երևանի օրվա կապակցությամբ ողջ քաղաքաքում համապատասխան պաստառներ են կպցնում, իսկ Ցեղասպանության առթիվ՝ ոչինչ: Զոհի բարդույթը չխորացնելու համար կարելի էր, ասենք, համապատասխան գրություններով թուրք հանցագործներին սատկեցրած վրիժառուների նկարները փակցնել:

---------------

Ինչո՞ւ մեր բջջային օպերատորները ամեն առիթով հաղորդագրություններ տարածում են, ( Read more... )

Սփյուռք, Արևմտյան Հայաստան, Ցեղասպանություն, Հայաստան, Նժդեհ, Ապրիլ 24

Leave a comment

hartsat April 25 2011, 09:47:30 UTC
Ամբողջովին համաձայն եմ արտահայտածդ մտքերի ու մտահոգությանդ հետ: Ես իմ կողմից մի քանի առաջարկներ էլ ունեմ` թող դպրոցներում, բուհերում, նույնիսկ մանկապարտեզներում անեն հայրենասիրական ոգով կազմակերպված միջոցառումներ, ոչ թե զոհի կարգավիճն էլ ավելի խորացնող հանդեսներ, որոնց ժամանակ երեխեքը միայն ու միայն հետ են կանգնում ազգային վրեժից...

Reply

talinci April 25 2011, 09:52:14 UTC
Հա: Այս տարի ուրախացրեց, որ Հ 1-ով գոնե "Արամը" ցուցադրեցին:

Reply

astghine April 25 2011, 12:02:33 UTC
Համաձայն եմ վերևում ասածներիդ հետ լիովին, բայց մի քիչ չեմ հասկանում "Արամ" ֆիլմի նկատմամբ ոգևորությունը.իհարկե շատ լավ է որ վերջապես իրապես պայքարող, ոչ թե էստեղ ընտեղ ընկնելով արդարություն փնտրող հայի ու հերոսի են ցույց տալիս, բայց արդյո՞ք մեր շահերին համապատասխանում է մեր պայքարը թուրքերի դեմ քրդերի հետ կապակցելը հաշվի առնելով, որ հենց այս հաշվով Թուրքիան շատ հաճախ է մեզ մեղադրանքներ ներկայացնում(նախօրոք ասեմ, որ ֆիլմը մի անգամ է հաջողվել նայել ու ինչ-որ բան միգուցե բաց եմ թողել):

Reply

talinci April 25 2011, 17:01:45 UTC
հայ-քրդական առընչությունները ֆիլմի գլխավոր թեման չէին:
>Թուրքիան շատ հաճախ է մեզ մեղադրանքներ ներկայացնում<
Թուրքիան էլի շատ հարցերով էլ է մեղադրանքներ ներկայացնում, հո չենք ընկնելու նրան հաճոյացնելու հետևից: Այս պահի դրությամբ հայերի ու քրդերի շահերը համընկնում են:

Reply

astghine April 25 2011, 17:30:15 UTC
հայ-քրդական առընչությունները ֆիլմի գլխավոր թեման չէին//
Բնականաբար, բայց կողքից մեսիջներն էլ իրենց դերակատարությունն ունեն...

Թուրքիան էլի շատ հարցերով էլ է մեղադրանքներ ներկայացնում, հո չենք ընկնելու նրան հաճոյացնելու հետևից: //

Հա բայց ֆիլմում հայ-քրդական առնչությունները շեշտելով ըստ էության իրենց մեղադրանքները արդարացվում են, այն էլ այն դեպքում երբ նման բան իսկի չկա:

Reply

talinci April 25 2011, 17:52:46 UTC
Հավատացնում եմ, որ կա :)

Reply


Leave a comment

Up