24-ի թեմայով

Apr 25, 2011 13:24

Ինչո՞ւ Երևանի օրվա կապակցությամբ ողջ քաղաքաքում համապատասխան պաստառներ են կպցնում, իսկ Ցեղասպանության առթիվ՝ ոչինչ: Զոհի բարդույթը չխորացնելու համար կարելի էր, ասենք, համապատասխան գրություններով թուրք հանցագործներին սատկեցրած վրիժառուների նկարները փակցնել:

---------------

Ինչո՞ւ մեր բջջային օպերատորները ամեն առիթով հաղորդագրություններ տարածում են, բայց Ցեղասպանության հիշատակման առթիվ sms չտարածեցին: Կարելի էր Ծիծեռնակաբերդ գնալու կոչ անել:

---------------

Ինչո՞ւ են հայերը էքստազի մեջ ընկնում ներողություն խնդրող թուրքերից: Շանթով Երկանյանը նույնիսկ մի ամբողջ հաղորդում էր պատրաստել «Հայեր, ներեք մեզ» վերնագրով: Ներողություն խնդրող թուրքերից պետք չի ոգևորվել, որովհետև.

1. Ոչ թե մենք ենք վաստակել նրանց ներողությունը, այլ նրանք են "բարի կամք" դրսևորել:

2. Ներողություն են խնդրում իրենց պապերի համար, բայց չեն ուզում հիշել Թուրքիայի ներկա հակահայկական քաղաքականությունը: Եթե էդքան արդարության կողմնակիցներ են, թող պայքարեն Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, Ադրբեջանի զինման, հայկական հուշարձանների ոչնչացման, հայկական մշակույթի յուրացման, պատմության կեղծման, հակահայկական քարոզչության...դեմ, որոնք նույն Ցեղասխանության շարունակությունն են, ուղղակի այս դեպքում ինչ-որ խորհրդավոր "պապերը" կամ "Օսմանյան կայսրությունը" չի իրականացնողը, այլ ներկա պահին ապրող թուրքերն ու թուրքական պետությունը:

3. Թույլի կոմպլեքսի հետևանքն է ներել իրեն ստորացնողին, վնասողին՝ առանց համապատասխան պատասխան տալու: Թուրքերի "ներողությունը" մեզ դուրեկան է, որովհետև այն լսելով հեշտությամբ ազատվում ենք ծանր ու շատերի համար ոչ դուրեկան բեռից, որի անունն է "վրեժ": Ուղղակի այց "բեռից" ազատվել հնարավոր է միայն վրեժի միջոցով, իսկ մյուս բոլոր դեպքերում մեր կոմպլեքսն ավելի է խորանալու:

4. Ներողություն խնդրող թուրքերով Թուրքիան Ցեղասպանության կոծկման նոր քաղաքականություն է սկսում, ըստ որի՝ մանրից իրենց բնակչությանը կվարժեցնեն Ցեղասպանության փաստին, բայց մեղքը կբարդեն իրենց պապերի վրա ու կշարունակեց Հայաստանի ու հայերի վերջնական ոչնչացման քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ հայկական սփյուռքի ու Հայաստանի միավորման հիմնական գործոնը շարքից դուրս կգա, որովհետև Հայաստանը պաշտոնապես Թուրքիայից միայն բարոյական պահանջներ ունի, իսկ Սփյուռքում այս հարցում բալորի կողմից ընդունված տեսակետ չկա:

Ցեղասպանության հետ կապված ինձ համար կա մի ճանապաչհ ու ճշմարտություն.

Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ:

Գարեգին Նժդեհ

Սփյուռք, Արևմտյան Հայաստան, Ցեղասպանություն, Հայաստան, Նժդեհ, Ապրիլ 24

Previous post Next post
Up