բախտ նայող մեյջին Գոհարը... մաս 1.

May 20, 2011 00:44

(Այս պատմությունը մի քանի շաբաթ առաջ գրել էի իմ մյուս Բլոգում: Ուղղակի այն ունեցավ շարունակություն, դրա համար որոշեցի այստեղ էլ ներկայացնել :)

Երբ կինը մոտեցավ ինձ, մտածեցի` եհովայի վկաներից է ու հիմա պիտի քարոզներ կարդար, թե ուզու՜մ եմ ապրել դրախտում,,, ֆլան- ֆստան…
Մեկ էլ, ի զարմանս ինձ, հարցրեց` բախտ նայող Գոհարի տունը ո՞րն է: Չգիտեի` լացե՞ի, թե՞ ծիծաղեի… Մտքումս ասացի`բախտավո~ր ինձ, որ բախտ նայող Գոհարի տան տեղն իմանայի...
Պարզվում էր` ինքն էլ տենց չէր հավատում նայողներին:

- Վա՜յ, արդեն չգիտեմ` ի՞նչ անել, շատ լավ տղա ունեմ, ոչ մի աղջկա չի հավանում, չի ուզում ամուսնանալ, հիասթափված ա, ամուսնուս ընկերոջ կինն ասում ա` գնա նայողի մոտ, կարող ա գլխին էս քածերն ի~նչ ասես արած լինեն,
-Ի՞նչ, - հարցնում եմ:-Շա՜տ իմանամ, ի՜նչ ասես խմացրած կլինեն էլի: Ախր, շատ ներվային ա, օրերով տուն չի գալիս,առաջ շատ խելոք տղա էր… մտածեցի` հըլը գնամ նայողի մոտ, ասում են` օգնում ա:
հենա ամուսնուս ընկերոջ կինն աղջկա համար եկավ (բաժանված ա աղջիկը), էդ Գոհարն իրեն ասել էր.
" Քո աղջիկը շատ լեզվանի ա, բայց մի կետից փեսադ նորից գալու ա, աղջկադ կասես` լեզվին չտա, խելոք պահի իրեն ու կմիանան,,,"
Իրոք, փեսան եկել էր, էն էլ աղջիկը, կռվել էր հետը ու տենց էլ ընդմի՜շտ թողեց գնաց էդ տղան…
տեսնու՞մ ես ինչ ճիշտ ա նայել…….

Վա՜յ, հեն ա երկու կին են գալիս, հլը հարցնեմ` Գոհարի տան տեղը կիմանա՞ն,,, ախր ինձ ասեց` ռեստորանի մոտով փողոց կա թեքվում ես աջ ու ուղիղ գնում, բա ու՞ր ա…

- Լավ, դե դուք հարցրեք, իրենք տեղի բնակիչ կլինեն, կիմանան……

Գնացի: ու մտքումս խորացա` թուղթուգիր, աչք, չկամեցողություն, նավս *(նաֆս)… Որտեղի՞ց նման բաներն եկան հայերին կպան...

Բա որ իսկապես "էդ քածերն էդ տղային բան խմացրած" լինեի՞ն: Բայց` ի՞նչ:

Չէ, մի օր ես էլ եմ գնալու էդ բախտ նայող Գոհարի տուն:
Հենց էլ կգնամ ու կասեմ.
- Գոհար, էդ ինչի՞ց է, որ ես էս երկրում բան անելու հավես չունեմ,  ինչի՞ց է, որ էս երկրում ամեն ամեն ինչ խառնված է իրար... ինչի՞ց է, որ…

ու տենց լիքը "ինչից"-ներ,,,

Կարող է մեր երկրի վրա էլ են թուղթուգիր արե՞լ, որ բոլորը լքեն թողնեն մենակ:
Չէ, թուղթուգիրը քանդել է պետք:
Ինչպե՞ս:

“Մեր բակի”  Կարենը կասեր`  դուք փոշեծծիչ ունե՞ք:

Երկիրս փոշեծծելա պետք….!!!




/շարունակությունն
այստեղ/

գուշակուԹյուն

Previous post Next post
Up