դեպրեսաԽնդիկ: )))))))))

May 16, 2011 23:43



Առավոտյան ընկերուհիս զանգեց. դեպրեսիայի մեջ էր: Առաջարկեց միասին գնանք քաղաքից դուրս, խոտերի մեջ սուրճ խմենք` միասին դեպրեսվենք: Հարմար չէր, կոլետիվով ռադոյի ծննդյան օրը պիտի նշեինք: Առաջարկեցի` հետաձգենք մյուս շաբաթ:

Հետո գնացի ռադիոյի տարեդարձին:  Կոլեկտիվով նշեցինք: Վերջում Լիանայի հետ տաքսիով իջանք: ճանապարհին, ասեց որ դեպրեսիայի մեջ է, ու առաջարկեց մեկ ժամով իրեն հյուր գամ, մի քիչ խոսեք, դեպրեսվենք: Մտածեցի` էս ի~նչ են ընկերներով, հայերով, բոլորս դեպրեսիայի մեջ . ում բարևում ես, դեպրեսված է: Մի քանի օր առաջ էլ մեկ ուրիշ ընկերուհիս նույն վիճակում էր: Մի խոսքով, ժամն արդեն 23:00-ն էր: Համաձայնեցի ընկերակցել Լիանային: Իհարկե մեր դեպրեսաԹերապիան մեկ ժամ չտևեց, արդյունքում գիշերեցի Լիանայի մոտ: Բայց ուզում եմ փորձս կիսել, գուցե մի դեպրեսված մարդ կկարդա և մեկ ժամ կամ մեկ օր կմոռանա դեպրեսիայի մասին:

Լիանան կյանքում փախած դեմք ա, մեր կոլեկտիվի ուրախությունը, իհարկե ոչ բոլորի համար, բայց ինձ համար այդպես է: Պաթետիկ ձայն, էֆորիա~, ազատամիտ բառապաշար, կիրթ խոսք, խելացի հումորով հայհոյախառն պոետիկ մտքեր ու կչկչան ծիծաղ, այդ ամենը չափի մեջ ու գեղեցիկ: Որպեսզի պարզ դառնա նրա կչկչան ծիծաղը, մի զավեշտ հիշեմ: Ծաղկաձորում, Գրողների հանգստյան տանը օտարերկացիները մոտենում են աշխատողին ու հարցնում. “ներեցեք այստեղ դուք բուլի -բուլի եք պահո՞ւմ”, նկատի են ունեցել սիրամարգի կամ նման թռչունի: Աշխատողը զարմացել է, թե որտեղի՞ց նման հարց առաջացավ: Էս օտարերկրացիներն էլ, թե` ամեն օր բուլիբուլիի կչկչոցներ ենք լսում:
Աշխատողը գլխի է ընկել, որ սա Լիանայի ծիծաղն է:



Մի խոսքով, ուշ երեկոյան, ես ու Լիանան ընկանք իրար խելքի ու սկսեցինք ամեն մի խոսքի վրա ծիծաղել: Լիանայի կչկչոցը գնալով բարձրացավ: Ուշ երեկոյան մինչև ժամը 02:30 մենք առանց դադարի ծիծաղել ենք, բառի բուն իմաստով փլվել- փլատակվել, գետնին պառկել:
Թվում էր, թե ինչպես ընդունված է` ես պիտի լսեի Լիանայի լացակումած պատմությունը, որից նա դեպրեսիայի մեջ էր ընկել, նա էլ  պիտի արտասվեր, հետո ես էլ գրկեի նրան, փորձեի հանգստացնել: Բայց հակառակ հոգեբանական թերապիայի կանոնի, մեր դեպրեսաԶերծումը լրիվ ուրիշ ձև ստացվեց: Ես իմացա Լիանայի դեպրեսիայի պատճառը` ծիծաղից ուշաթափվելով: Մեր ծիծաղը դրանից ավելի էր թեժանում, իսկ Լիանայի կչկչոցի ձայնը` բարձրանում: Մեզ տվյալ պահին չէր հետաքրքրում, որ ժամն արդեն գիշերվա 03:00-ն էր...
ԹՔԱ~Ծ , թե հարևանները քանի կիլո բամբակ էին իրենց ականջների մեջ խցկել: Մենք դեպրեսաԶերծման մեջ էինք:
Վերջում, երբ որոշեցինք քնել, հետաքրքիր բան նկատեցինք` մեր միջի դեպրեսիան լրիվ անհետացել էր:
Հետաքրքիր է, մարդ միշտ փորձում է լացելով հանգստանալ, ինչը մինչ այդ նաև Լիանան էր անում: Ծիծաղելը լրիվ ուրիշ էֆեկտ էր: Լրիվ սպառվել էինք , թեթևություն էինք զգում, ռելա~քս… ու ամեն ինչի վրա բառիս բուն իմաստով` թքած ունեինք...
Հաջորդ օրը Լիանան` ինձ.
- Լսի, շաբաթը գոնե մի օր արի ինձ մոտ լավ ծիծաղենք, իրոք օգնեց:

Հայեր, եթե դեպրեսիայի մեջ եք, գտեք ձեր խելքին մեկին, ով նույնիսկ ձեր դեմքի արտահայտության մեջ հումոր կտեսնի, ու անցեք գործի, ջրիկացեք, ծիծաղից մեռեք, թուլացեք, պառկեք գետնին, փորներդ բռնեք, ոտքերով հարվածեք հատակին...
ծիծաղե~ք ձեր դեպրեսիայի վրա, այն մարդու կամ այն բանի վրա, որից ընկել եք դեպրեսիայի մեջ:
ԹՔԱԾ ՈՒՆԵՑԵ~Ք...!!!!
Վերջում կզգաք, որ ամեն ինչ շատ լավ է: Թեկուզ` շաբաթը մեկ օր . դա էլ մի բան է:

Այսօրվանից սկսեք: )))))))))


անտիԴեպրեսիա, ծիծաղաՓլում

Previous post Next post
Up