Զինվորը կարտոֆիլ չպիտի մաքրի

Jun 20, 2010 15:12

Հենց հիմա Լուրեր եմ նայում ՌՏՌ-ով. բանակում «քաղաքացիական» խոհանոցի ու լվացքատան են անցել, որպեսզի զինվորի ամբողջ ուշադությունը լինի զինվորական գործն ու սպորտը:

Լավ են արել:
Ես էլ սկսելու եմ ՏԻՐ գնալ, կրակել սովորելու:
Պաշտպանելու լիքը բան ունեմ:
Կարտոֆիլ մաքրել ու լվացք անել էլ վաղուց գիտեմ:

Հայաստան, rip, ԵՍ

Leave a comment

Comments 52

koreolan June 20 2010, 10:17:07 UTC
Ես վախում եմ, որ ստեի մեր ապուշները կսկսեն ռուսներից հիմա էլ դա թխել:

Reply

khlurd June 20 2010, 10:19:24 UTC
Ա. որպես նոր բիզնես բանակում՞՞՞ Առանց` «ուշադրությունը` զինվորական գործ» շեշտադրման՞՞՞

Ճիշտ ես. վախենալու է էդ ձևով

Reply

koreolan June 20 2010, 10:35:05 UTC
Ռուսական ռեֆորմները կատաստրոֆիկ են այդ երկրի զինված ուժերի համար ու նրանցից որևէ բան ընդօրինակելն ուղղակի ավանտյուրա է: Ընդհանրապես այդ գաղափարն էլ, թե "այն ինչ կարող է անել քաղաքացիականը, պիտի անի քաղաքացիականը, իսկ զինվորը պիտի միայն կրակել սովորի" սխալ է: Մարդկությունը պատերազմների իր ողջ պատմությամբ եկել է այն լուծմանը, որ գոյություն պիտի ունենան ասենք թիկունքի զորքեր, ինժեներային զորքեր, ռազմական բժիշկներ և այլն: Այդ զորքերը մարտական գործողությունների ժամանակ կարւող են ներգրավել քաղաքացիական ռեսուրսներ, բայց դրանք պիտի լինեն ինքնուրույն զորատեսակներ:

Ու մեր մոտ բոլորովին այնպես չի, որ զինվորը ծանրաբեռնված է մարտական պատրաստությամբ ու ժամանկի սուր պակաս է զգում: "Զինվորի մայր" կոչվողը կթողնի՞, որ զինվորին ծանրաբեռնեն:

Reply

khlurd June 20 2010, 10:47:35 UTC
Իմ մորաքրոջ աղջիկը հայ սպայի կին է ու ծառայում է Հայաստանում: Զինվորական շորեր են կարում կարծեմ, բայց ինքն է զինվորական հագուստ կրում ու «ծառայում է»: Ես էդ բառը լսել եմ ու էլ հարց չեմ տվել, բայց ինձ համար ինքը քաղաքացիական է: Չգիտեմ` այսպես, թե այնպես զինվորական ավաններ կան ու օգտագործել այդ ռեսուրսը ճիշտ է հենց ընտանիքների համար: Ուրեմն` նաև բանակի համար:

Իսկ եթե չծանրաբեռնել /խելքին մոտ, բայց/ զինվորը կդառնա «հրանոթի միս». սա էլ է հայտնի:

Ու ընդհանրապես` մենք քիչ ենք /հայ բնակչությունը/, մեզ առաջին հերթին ճիշտ դերաբաշխումն ու ռեսուրսների ճիշտ օգտագործումը կփրկի: Թե չէ` օդի փուչիկի վրա օտարալեզու պատեր ենք կառուցում` ուրիշի փողերով` ու որպես ազգային արժեք:

Reply


wonderaround June 20 2010, 10:25:34 UTC
Բանակում սնունդի հարցը ընդարապես շատ դժվար է - թալանում են
մասնավորին տալը մի գուց է օգնի բայց նորմալ վարձատրվող մասնագիտական բանակ մինչև չլինի միևնույնա ոչ մի բան չի դուրս գա:

Reply

khlurd June 20 2010, 10:31:52 UTC
Պապաս պատմում է, որ սովետական ժամանակ /երբ ինքը ծառայել էր բանակում/ նույն պահեստից էին սնունդ ստանում բանակայիններն ու կալանավորները :Ճ Ու չափաբաժինն էլ նույնն է եղել:

Աչքիս հույսներս միշտ շատ նեղ վիճակում մի ձևով ճար գտնելն ու հերոսանալն է:

Մասնագիտական բանակի մասին արդեն խոսվում է: Սոց. գովազդներ եմ տեսել:

Reply


vozni June 20 2010, 13:50:03 UTC
մտածում ես կստացվի՞

Reply

khlurd June 20 2010, 13:52:26 UTC
Կրակելը՞՞՞ Նպատակաուղղված` չգիտեմ: Բայց մի անգամ սպոնտան գնացի ու պատահաբար տաս-ութ-ութ կպա: Էլ չեմ կրակել, որ չփչացնեմ:

բա ինչը՞՞՞

Reply

vozni June 20 2010, 14:39:55 UTC
հեչ ուղղակի հարցրեցի :Ճ

Reply

khlurd June 20 2010, 14:41:14 UTC
դե` բարև :ՃՃՃ
Իհարկե կստացվի:

Reply


hayzak June 20 2010, 13:54:53 UTC
բանակում սնունդը շատ վատ է:շորերն էլ են հաճախ ծնողները ուղարկում: իսկ -զինվորը կդառնա «հրանոթի միս»-ին կասեմ.մտավ ազերին Մարտակերտ հինգ զոհ մեզնից:նրանք փախան թողնելով ընդամենը մեկ զոհված:սա ամեն ինչ ցույց է տալիս:

Reply

khlurd June 20 2010, 14:31:34 UTC
ճիշտն ասած ուտելիքից բողոք չեմ լսել... բայց դե, ում մասին մտածում էի /վերջերս ծառայած/ սովորություն չունեն խոսել, ուր մնաց` բողոքել :Ճ

դու փոխվել ես միտեսակ. սուր հարցադրումներ ես անում վերջերս :Ճ

Reply

hayzak June 20 2010, 15:06:42 UTC
փոխվե՞լ եմ:լա՞վ է տեսնես:ինձ հիմա պետք է սուր ու պինդ լինելը:կյանք է, էլի, ամեն ինչ լինում է: անգամ գրառումներ արեցի մոտս:-)

Reply

khlurd June 20 2010, 17:03:53 UTC
եթե նախորդ կօմենթդ դուրդ չի գալիս, կարող ես ջնջել ինձ մոտ. ուրիշինը չէ, բայց քոնը կջնջվի :Ճ

եթե սրությունը դուրըդ գալիս է, ուզում ես ստուգել՞՞՞ միգուցե նրանից է, որ քեզ չեն ճանաչում՞՞՞

Reply


Leave a comment

Up