Սա, պարզվում է շատ ավելի բարդ բան է, քան այն խնդիրը, որ նախախորհրդարանն է դրել իր առջև: Թեպետ` չգիտեմ էլ ինչ է դրել իր առջև: Գուցե վերջում պարզվի, որ իրենք հասարակություն բառը բաց են թողել
( Read more... )
էս ինչ է ՞՞՞ ու էս տխմարները որոշում են, թե մենք ոնց ենք ապրելու ՞՞՞
Երկու օր առաջ խանութից դուրս եմ գալիս, երկու տղամարդ հենց մուտքի մոտ խոսում են: Մեկն ասում է` ...տո թոռիդ թոռով արդեն պարտքի տակ ես, նոր ես մտածում պարտքերի մասին ՞՞՞ Սաղ երկիրը ծախել են, վրեդ խաբար չկա...
Արձակագիր Գուրգեն Խանջյան. «Լեզուն հազիվ թե փոխարինի ռումբերին ու հրթիռներին»: Հետո էլ ասում է` ռուսերեն լեզուն պետք կգա, մի լեզու իմանալը վատ չի
( Read more... )
Հենց հիմա Լուրեր եմ նայում ՌՏՌ-ով. բանակում «քաղաքացիական» խոհանոցի ու լվացքատան են անցել, որպեսզի զինվորի ամբողջ ուշադությունը լինի զինվորական գործն ու սպորտը:
Լավ են արել: Ես էլ սկսելու եմ ՏԻՐ գնալ, կրակել սովորելու: Պաշտպանելու լիքը բան ունեմ: Կարտոֆիլ մաքրել ու լվացք անել էլ վաղուց գիտեմ: