Գովում եմ վարչապետին -2

Aug 09, 2011 20:43

Ֆրենդլենտայում Հրապարակումը կրկին վարչապետի գործունեությանը նվիրված տեսաֆիլմ էր դրել։ 
Նայեցի։
Բռնադատվածներին անտոկոս վարկեր տալու մասին էր։
Ճիշտն ասեմ` Հրապարակումին էդ աչքով չէի նայել /տես` հետաքրքրությունները/։ 
Սկսեցի նայել ու գնաաաց. Դե, հասա սրան
«Թոշակ է ստացել 12.000 հանգուցյալ ու /16.000՞՞՞/ երկրից բացակայող


Մտածում եմ` մալոչ, վարչապետ։
Արդարության զգացումը բարձր է շատ նրա մոտ.
Ճշմարտության նվիրումը ու պետությանը վնաս տվողներին մերկացնելու նպատակը ավելի բարձր եղան, քան վախը, որ կրկին վեր կհանի ընտրությունների ու ընտրական ցուցակների մասին խոսակցությունները։ Ասենք այսպես`

Եթե միայն 12 հազար մեռած «թոշակառուների» անուններ կային ինչ-ինչ ցուցակներում, ապա ընտրականներում կեղծ անձանց քանակը ինչպիսին էր՞՞՞
Ու եթե այս ցուցակները հարվածում են պետության գրպանին հիմա, ժամանակին այն ցուցակները ուր են հարվածել՞՞՞

Ես չէի սպասում։ 
Հ.Գ.- վերնագրում 2-ի մասին. Հալբաթ էլի գոված կլինեմ. Կարծում եմ` եթե իր մասին ինչ գրել եմ, կարդանք, Գովում եմ վարչապետին-1-ն էլ կգտնենք։

Աշտոժ։

ըհը-ըհը, ծառատունկ-շուրջպար, ահաբեկիչների հետ չեն բանակցում, հասցրեցիր արտագրել՞՞՞, ինֆ-ի համար չեմ երաշխավորում, «շպարգալկա», play-off, ընտրությունները մոտենում են, այլուրեքության իրավունք, համեմատություն, դիվանագիտություն, rip, Ոսկե Ձկնիկ, mauvais ton, postfactum

Previous post Next post
Up