Շարունակելի ...

Aug 09, 2011 23:03


Սկզբում գրեցի այնքան, որ թվաց ինձ, թե` հերիք է:
Դուրս եկա քայլելու:

Կուզեմ ներս լցնել ու լիքը պահել.
Հայացք, ձայն, թե հոտ.
Որ հետո քիչ-քիչ ներծծվեմ-ապրեմ
Երեկվա օրով:
Երեկը` հետո:
Ուզում եմ այսօրն այսօր էլ ապրել
Ու վաղվան պահել. 
Առանց մաշելու:
ՈՒ րոպեներին, երբ դատարկ լինեմ`
Վախեցած դատարկ,
Խղճուկ-ափսոսած.
Ներսից դուրս կլլեմ
Այսօրս ապրած, 
Ապրած ու գիտցած:
Վաղվա անորոշ վախկոտությունս 
Ջրեմ հավատով`
Այսօրս «այն» է:
Ու ապրեմ հայացք, թե ձայն, և թե հոտ,
Ու` հիմա ապրեմ այդ վաղվա կարոտ…
*****

Կուզեմ ներս լցնել ու լիքը պահել
Հայացք, ձայն, թե հոտ…
Որ հետո քիչ-քիչ ներծծվեմ-ապրեմ
Երեկվա օրով…
Երեկը` հետո:
Ուզում եմ այսօրն այսօր էլ ապրել
Ու վաղվան պահել. Առանց մաշելու:
Չապրված վաղս… Կորստի վախ է՞՞՞
Ափսոսիս աղն է, որ կուզեմ ցանել
Ամենի վրա` հայացք, ձայն, թե հոտ…
Տակից ջուրը տա ու դառը ելնի։
Զուլալեմ օրս,
Ուրիշը չունեմ…

Վաղն ինչ կգրեմ՞՞՞ ...

սերկևիլ-նուռ, բան, ԵՍ

Previous post Next post
Up