Նախընտրական խորհուրդներ կառավարությանն ու այլոց -1

Aug 12, 2011 15:39

 Վերջերս Ադիբեկյանը մի ճիշտ բան էր ասել երկխոսության մասին, թե` ժողովուրդը դրանից բան չի հասկանում, բայց հետո էլի շատ խնդալու բան էր ասել` թե մարդիկ հակից նեղացած են ու դրա համար էլ գնում են Հայաստանից։

Ադիբեկյան՞՞՞ Ուրեմն էս մասսայական, գյուղատնտեսական, արտաերևանյան  ու աշխատանքային երաշտը` հեչ, որ հակը ինչ-որ անհասկանալի է` էդ ա՞՞՞ Մալոչ քեզ, հաաա. ուր են քո տվյալները, թե ընտրությունները ոնց են անցնելու. Կլինի աչքիս քո ասածը։ Աշտոժ։

Ես որ հակ-ից սպասելիք չունեի ու չունեմ, իմ սպասելիքը... Չէէէէէ, իմ պահանջը էս երկրի ղեկը բռնողներից է. Ուստի, պարոն վարչապետ, նշտարն է, բլոգն է, խոսքն է, ինչն է` դեռ ձեռքումս են լինելու։

Հիմա` խորհուրդս քեզ. Աշխատիր /թե աշխատիրՔ՞՞՞, չասեն անհարգալից եմ, էլի/ կարդալուց տեսնել բուն խնդիրը, մարդուն` լավ իմաստով. Ասենք, էդ որ թվեր եք ասում էսքան էս, էնքան էն ու Ադիբեկյանի ասածի պես անցսնում /սենց, թե սղղցնում՞՞՞/ եք, բա որ վաղը նախագահը չհավատա թվերին կամ ձեր պատմած տվյալներին՞՞՞  Մտածել եք՞՞՞ Գոնե էդ դարդից մարդկանց սիրեք։ Ինձ չէ. Հողի մարդուն, գյուղացի մարդուն, դպրոցի մարդուն, կրպակի մարդուն, երկիր սիրող ու երկրում մնալ ուզող մարդուն, երկիրը սիրող ու ստիպված գնացող մարդուն։ Տո բայց ինչի չէ՞՞՞ Ինձ էլ։ Ի պաշտոնե պարտավորված։

Հըլը կրկնեք՞՞՞ ՀՀ վարչապետ։ 
Էդ ՀՀ-ն գիտեք որն է՞՞՞ Հայելի չի, ՀՀԿ չի, է՞՞՞  Հայաստանի Հանրապետությունն է։ 
Երկրի։ 
Երկիրը գիտեք՞՞՞ 
Երեկ արյունով ու լացով ջրածը այսօր ջրի ծարավն ունի։ 
Երեկվա սիրով ծնվածը այսօր առանց չարության ու ստորանալու ... ինչ եմ ասում, հենց այդպես` սիրով ապրելու պատիվն ունի. ի վերուստ ունի։
Երեկվա հավատը այսօր հույսի կամ ապրուստի ու նույնիսկ երազանքի կարիք ունի։
Երեկվա ուրախությունը այսօրվա էլ, վաղվա էլ երեխաներով..., բոլորի երեխաներով բազմապատկվելու կարոտ ունի։
Ում են պետք թվերը, իմ գրածը, ձեր հերքածը` շուրջներդ նայեք. Մարդուն տեսնում եք՞՞՞
Ծըըը. Յարաբ` ծը։
Դուք Ադիբեկյանին լսեք ուրեմն երևի. կամ, կամ` էդ է։
Ինչ-որ բան աննորմալ խառնվում է. ընտրություններն են, ինչերն են` մոտենում են։

/Շարունակելի. Շարունակության մեջ օրինակ` քաղաքապետ ու ճարտարապետ, հետո իհարկե` մշակույթ ու այլոք/

էլիտարներ և գավառացիներ, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, ըհը-ըհը, ծառատունկ-շուրջպար, հասցրեցիր արտագրել՞՞՞, բացօթյա, play-off, ընտրությունները մոտենում են, յութուբիստներ, առավոտյան կանուխ խորհուրդ իշխանությանը, հայ ազգ, gens, Կորցրել եմ, postfactum, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up