«ԿԻՆ»

Jan 17, 2010 11:20

Կոպերս ծածուկ
ծարիրով լվամ.
թող սևից թափվի գիշերվա մութը

Թարթիչով հատ-հատ
թաքցնեմ լացը.
թող թացը կանգնի, քարանա, բոցվի

Ծարիրը ծայրեմ
անհույսիս գույնից.
գիշերվան ձուլված այդ պատը հաստ է

Դե` հիմա լույս է.
  գոնե երկու աչք թող հիմա անցքվի

Ծարիրով ծայրեմ «հմայքի» ճամփա…
Դե` գեթ մի ճամփա.
մոլորված ձագս որպես կին քայլի…                                   ( Read more... )

բան, anna, ԵՍ, Աննա

Leave a comment

Comments 17

narara January 17 2010, 16:03:38 UTC
ехунгит Комитаси портрен а - Поэт джан ((:

Reply

khlurd January 17 2010, 17:45:42 UTC
գիտես, քո առաջին տպավորությունները մարդկանց մասին ճիշտ են. /ինձ չհաշված :Ճ/

Reply

narara January 18 2010, 10:12:46 UTC
es miayn sern ei sxal zgacel ,bayc tariqy che ((:

Reply


toobus January 17 2010, 20:58:01 UTC
"Ծարիրը ծայրեմ"
սա ի՞նչա նշանակում

Reply

khlurd January 17 2010, 21:03:52 UTC
փաստորեն փորձում ես հասկանալ ինձ :Ճ
դժվար կինի իմ բացատրելը. Գիլանցը կասեր երևի, ես էլ կիմանայի, թե ինչ եմ գրել...

Ծարիրը սուրման է, որ քսում են աչքերին, հիմնականում սև է լինում.
Աչքի մատիտի պես է «աշխատում»:
«ծայրեմ»... որ գրեի մատիտեմ, հասկանալի կլիներ՞՞՞ նույնն է:

Reply

toobus January 17 2010, 21:37:05 UTC
փորձում եմ
ի՞նչ մեղքս թաքցնեմ
ձեռի հետ հայրերենս կհարստանա

Reply

khlurd January 17 2010, 21:41:07 UTC
կան բաներ, որ շատ էլ հայերեն չեն. ձև է զգացածը ասելու.
եսիմ, այդ ժամանակ հայերենի մասին շատ չեմ մտածում, ոնց գա. ես չեմ խմբագրում գրածներս /մի-երկու բառ շատ-շատ/:

Reply


gilantc January 21 2010, 00:42:11 UTC
Գործդ շատ լավն է, ներքին զսպանակի լարվածությունը...

Reply

khlurd January 21 2010, 11:54:20 UTC
դուրըս գալիս ա որ գովում են :Ճ
քո կարծիքը` ... լավն էր:Ճ

Reply

(The comment has been removed)

gilantc January 21 2010, 17:41:52 UTC
Է ասեցի էլի, էլ ի՞նչ ասեմ... Ես հո "տելե չեմ, որ..."։
Անտրամ եմ, կներես։

Reply


chemarina January 21 2010, 11:53:59 UTC
Տաս անգամ ջնջեցի քոմենթս:
Չեմ կարողանում ասեմ ինչքան սիրուն ա:(

Reply

khlurd January 21 2010, 13:15:20 UTC
Ափսոս;
ուզում էի գոնե մի բան ասեիր :Ճ

ես էլ նստել էի ցածր ու նայում էի ոնց ես դու գնում-գալիս :Ճ

Reply


Leave a comment

Up