«ԿԻՆ»

Jan 17, 2010 11:20

Կոպերս ծածուկ
ծարիրով լվամ.
թող սևից թափվի գիշերվա մութը

Թարթիչով հատ-հատ
թաքցնեմ լացը.
թող թացը կանգնի, քարանա, բոցվի

Ծարիրը ծայրեմ
անհույսիս գույնից.
գիշերվան ձուլված այդ պատը հաստ է

Դե` հիմա լույս է.
  գոնե երկու աչք թող հիմա անցքվի

Ծարիրով ծայրեմ «հմայքի» ճամփա…
Դե` գեթ մի ճամփա.
մոլորված ձագս որպես կին քայլի…

---------------------------------------
Հ.Գ.- երբ խաղաղվեմ, «կին» ու կին -ի տեղերը կփոխեմ: Հա՞՞՞

բան, anna, ԵՍ, Աննա

Previous post Next post
Up