ԻՆՉՈՒ՞ ԲԼՕԳ

Jan 18, 2010 16:45

Ներսում լինել, չի նշանակում դրսից ու կողքից չտեսնել: Այ էս հատկությունիցս է, որ սեՌս խառնում են :Ճ Կարդալուց:
Ինչու բլոգ՞՞՞ / կարծիքների ու մտքերի ուսումնասիրում, ինքնարտահայտում, «պաս»` իրենից իրեն, «պաս»` մյուսների հետ , բիզնես, աշխատանք.../:

Քաղաքականություն գրողները նկարներ ու բանաստեղծություններ յա նայեն, կամ էլ` չէ, ու` հակառակը: Ով է բլոգերը, կան չափանիշներ՞՞՞ Ինչ անել ու չանել: Ոնց անել ու ինչու... Ես արդեն սկսել եմ զուգահեռներ տանել ոչ միայն Բլոօգ- մինի հասարակություն, այլև` բլոգ կերտող Պիգմալիոնի բլօգի ու ազատության:

Հա, ու ուզում էի երկար գրել, տեսա ahousekeeper  -ի  Чего не стоит делать в блогосфере... :
Դեռ լավ չեմ նայել /Հ.Գ.-նայեցի/, բայց որ /Հ.Գ.-ամեն ինչից անկախ/ վարչապետի բլօգի հետ մեկտեղ ԲԼՕԳի թեման ակտիվացել է` հաստատ:

Ու այստեղ հիշեցի իմ առաջին գրառումը. 
Apr. 4th, 2009 at 12:00 AM

Թե ասա` էս blog-ը… եսիմ ինչս էր 
or` 
Эй, Дэв, выйди на мейдан (см. “Армянские народные…”)

Էս էլ` սենց: Սկզբի համար եսիմ ինչն էլ blogինչ է: Չմեռանք` blog էլ ունեցանք: Սկզբից առաջ միայն կարդում էի ձեզ (հուսով եմ` Ձեզ ևս), հետո մտածում եմ` տեսնես ինչ կա blog ունենալու մեջ: Ասում են` լուրջ մի վերաբերվի. շփվում են, կատակում են, արտահայտվում են, խորհում են, ինքնարտահայտվում են, ինքնահաստատվում են, վիճում են, … ում են, վում են: Ինձ ասում են` լուրջ մի վերաբերվի, կարդում եմ` երբեմն բայց հո չեեեն վերաբերվուուում: Իրար չէ (համարյա` չէ, համենայն դեպս` գրավոր չէ)` ՈՒրիշներին. Չblogերներին: Բա blogերական խոսքը, խոսքի մշակույթը, իրար հասկանալը, իրար չհասկանաաալը… անխոս խոսքի նույնականությունը, մեկնությունները, սրամիտ անցումները, սեմանտիկայի վայրիվերումները, «միամիտ» անցումները այլ թեմաների, սահուն թեքերը commentների… ժպիտների սպեկտրալ երանգները, ընկերների անռասսա կաստաները, ռեյտինգների անտարբեր վազքը, ներկայացումների սառը-հավասարակշիռ կիրքը… Lyazat!!! Online… Չէէէէ` Օ~ն, լաաաաայն կիրք. Անճնշում եռում է կյանքը blogերում… Ես էլ եմ ուզում… ԱՊՐԵԼ: Չմեռնեմ` … հանկարծ blogգեր չդառնա՞մ:

ԲԱՐԵՎ, fizi-logus, ԵՍ, friendներ

Previous post Next post
Up