Ոտքի ելեք...

Apr 27, 2010 08:18

Ձեր բոլորի օգնություն կարիքը կա։
Հարկավոր է բոլորով մի լավ "բլոգացույց" կազմակերպել (ովքեր որ բլոգ ունեն) ու այս կարևորագույն թեմային անդրադառնալ...
Հարկավոր է սա ստորագրել http://www.ipetitions.com/petition/onlyhy/
Ոտնձգությունները շարունակվում են։
Միանգամից մի քանի ուղղությամբ։ Օգտագործում են նաև ուշադրություն շեղող մարտավարությունը՝ իրենց հլու-հնազանդների ձեռքերով բացելով "երկրորդ ճակատը"՝ ուղղագրություն փոխելը։
Հիմնական թիրախը սա է՝ պետական լեզուն, որ մեր հիմքերի հիմքն է։ Այս մասին գրվել է այստեղ...

Հետաքրքիրն այն է, որ նախաձեռնության հեղինակը ԿԳ նախարորությունն է...
Հացկատակությունը ստրկությունից ավելի վատն է։
Հարկավոր է դեմն առնել...

....Եվ սա պահանջվում է մի սերնդից, որ սերունդների մեր հազարամյա երթի մեջ ամենաքիչն էր պատրաստ կանգնել նման պահանջի առջև,- կար­­ծում էր կա և հաղթանակած ազգերի բանակում կա մեկընդմիշտ։ Իսկ մեկընդմիշտ հաղթանակներ չեն լինում - ամեն մի սերունդ պար­տա­վոր է զար­դարվել իր հաղ­թանակով։

Լինելության կռիվ է պահանջվում մի սերնդից, որ ստիպված է երես առ երես մենակ նստել դիվանագիտության քոքված գայլերի դեմ. մենակ կանգ­նել ռազմի արհեստում հմտացած մսա­գործ­ների առաջ. հարա­բերվել առևտուր անուն մի գործի, ուր խաբելը հաղթանակ և խաբվելը անբարո է. նորից սովորել հողի հին լեզուն և զրուցել արտի ու այգու հետ, որպես թե կուռքդ եզը չի եղել և ծիրանի ծառը քույրդ չի եղել. անկ­ման ու փախուստի ճանապարհին կանգ առնել ո՛չ դատախազի կան­չի վրա - սե­փա­կան խղճի. հաղթահարել բռնության, կողոպուտի, անիշ­խա­նու­թյան, շնու­թյան ստրկական ազատությունը և իրեն զսպել բարո­յականության կա­պանքով։

Հրանտ Մաթևոսյան
Previous post Next post
Up