Մենք, սառնամանիքն ու մեր վառարանը ցրտաշունչ 90-ականներին...

Jul 20, 2010 13:20

Ակումբի «Մանկության հուշեր թեմայում» 90-ականների մասին հուշեր եմ գրել, որոշեցի էստեղ էլ տեղադրել...

91-92 թվերին, երբ լույսն օրական մեկ-երկու ժամ էին տալիս, ձմռանը, բնականաբար, սառնամանիք էր լինում տանը։ Մեր բնակարանն էլ պանելային էր, պատուհանները ոչ սարքին, լիքը ծակերով ու խոռոչներով։ Ճիշտ է, հազար ու մի քըրչ ու փալաս, բամբակ-մամբակ էինք խցկում էդ ( Read more... )

Ընտանեկան, 90–ականներ, Մանկություն, Հուշադարան, Ծանր ժամանակներ

Leave a comment

Comments 3

urish July 22 2010, 03:13:23 UTC
Ինչ կյանք էր, Ան, ու ինչ դիպուկ նկարագրություններ: Ինձ թվում ա` ով էլ եթե գրի էդ տարիների մասին, նույն նկարագրություններն են ստացվելու` փոքր տարբերություններով: Ես որ գրեմ, երևի էդ ամենի հետ մեկտեղ ու երևի ավելի շատ կպատմեի նաև հոգեկան ապրումներիս մասին. դրա համար 18-20 տարեկաններս վատագույն հատվածս էր իմ կյանքում, և կարծում եմ` ոչ անհետևանք: Բայց դա արդեն ուրիշ պատմություն ա: Ու երևի թե դժվար գրեմ…

Reply


amiga_ga July 25 2010, 21:05:44 UTC
Մեր ընտանիքը էն եզակիներից էր, որ լավ էր ապրում էդ տարիներին, այսինքն` համեմատաբար լավ: Բայց ընդհանրությունները շատ են, էս գրածիդ մեջ հաստատ ամեն հայաստանցի կա:

Reply


odisseythrough September 12 2010, 05:05:27 UTC
Երևի կզարմանաս, Ան, բայց իսկապես ինչ որ տեղ երազանքով եմ հիշում էտ տարիները.... Իմ համար էլ դրանք անհետևանք չեղան՝ թե՛ զգացական և թե՛ առողջական, դե գիտես....

Բայց այ էս պահերը կարոտում եմ :oy
«Պարբերաբար տունն էնպես էր ծխով լցվում, որ դուռ-լուսամուտ բացում ու....»
«Մեր տունն իսկական ակումբի էր վերածվել. տղամարդիկ, սեղանի շուրջ նստած, շախմատ ու շաշկի էին խաղում, կանայք, վառարանի շուրջ նստած, գործում էին ու բամբասում դեսից-դենից։ Մենք՝ երեխաներս էլ, խաղեր էինք խաղում....»

Մարդը ամենավատ իրավիճակում էլ մի ելք գտնում է, էլի։ Ամենատխուր ու վատ վիճակում էլի կարողանում է օրվա մեջ իմաստ ներդնել....

Մի խոսքով էս թեման իմ համար նո քոմենթ թեմաներից է։ Բայց նենց լավ էլ քոմենթ արեցի, էլի :)))

Reply


Leave a comment

Up