Ես ու մուսաս

Apr 27, 2010 10:25

Ես միշտ արտույտ եմ եղել՝ որտեղ էլ որ գտնվել եմ։ Վերջերս էլ նկատել եմ, որ իմ մուսան, ի տարբերություն և հատկապես ի հեճուկս ինձ, համարյա զտարյուն բու է։ Ժամը տասից ես չըխկ եմ լինում, իսկ ինքը՝ միանում... Եվ այդպես մենք շատ հազվադեպ ենք հանդիպում...
Read more... )

Մուսա, Բացահայտումներ, Դիտարկումներ, Ես

Leave a comment

Comments 8

tanamasi April 27 2010, 15:05:00 UTC
Երազում տեսնվեք ;)

Reply

deghin April 27 2010, 15:50:26 UTC
Երազի հանդիպումը ցերեկն ի չիք ա լինում... :( :D

Reply


iza1976 April 27 2010, 15:41:37 UTC
Ինմ մոտ նույն վիճակնա:))) Բայց իմ մուսան համը լրիվա հանել, գիշերնա գալիս, արթնացնումա, ստիպումա գնամ խոհանոց ու թուղթ ու գրիչ վերցնեմ.. Ինքը կապրիզա, պետքա մենք հարմարվենք..

Reply

deghin April 27 2010, 15:52:20 UTC
Դե, երբեմն հարմարվում եմ, էլի։ Նկարածս բոլոր դիմանկարները ժամը տասից հետո եմ անում։ Իսկ ես սովորաբար տասից տասնմեկը սովորաբար արդեն իմ քնելու ժամն ա։ :D Ամեն անգամ որոշում եմ, որ չէ, էս անգամ պիտի ցերեկը նկարեմ, բայց միշտ նկարելս բռնում ա տասից հետո...
Նույնն էլ գրելը։

Reply


odisseythrough April 30 2010, 13:51:02 UTC
Ան բայց էտ զգացողություննել ա հավես, որ գիտես ուզում ես մի բան ստեղծագործել, բայց արդեն վրադ հալ չկա ու գնում ես քնելու....

Հետո անդադար մտածում ես, թե եթե անեիր ինչ կստացվեր, ու գուցե հենց էտ զգացողությունն էլ հետո նոր մուսայի հիմք հանդիսանա.....

Փիլիսոփայեցի, չէ՞ :oy

Reply


lady_dilemma May 1 2010, 13:20:24 UTC
Կարծում եմ,հանուն մուսայի արժի չքնել ու ընկերակցել միմյանց:

Reply

deghin May 1 2010, 13:25:07 UTC
Դե, երբեմն էդպես էլ անում ենք։ :)
Մի անգամ նույնիսկ գիշերվա կեսին ինձ քնահարամ արեց, արթնացրեց ու մի քանի էջ ցնորամտքեր գրել տվեց... Արտասովոր զգացողություն էր... Քնած տեղս մուսաս ոնց որ մի հատ միտք վերցրած թափով գլխիս տար (էդ մտքով, էլի :D), մինչև որ գլուխս «ցավեց», ստիպված վեր կացա՝ տեսնեմ՝ ինչ ա ասում էդ անխիղճը։ :)))

Reply


lady_dilemma May 1 2010, 13:27:47 UTC
:)

Reply


Leave a comment

Up