Ինքնության ձևավորման վերաբերյալ

Nov 10, 2010 10:29

Հարգելի կմ-ական ընկերներ:

Խնդրում եմ կարճ, բայց շատ կոնկրետ թվել այն հիմնական պատմական անցքերն ու էվոլուցիոն շրջադարձերը , որոնք ըստ Ձեզ մեծ դերակատարություն են ունեցել հայի ինքնության ձևավորման և վերաձևումների վրա:

Կարծում եմ Ձեզանից սա շատ երկար ժամանակ չի խլի, իսկ ինձ մեծապես օգնած կլինեք:)

Նախապես շնորհակալ եմ:

ազգային խնդիրներ, պատմական իրադարձություններ. ինքնություն

Leave a comment

Comments 24

koreolan November 10 2010, 07:43:28 UTC
1. Առաջին փուլն անկասկած ուրարտական պետությունն է, որի տարածքում էլ ընթացավ հայ ժողովրդի էթնոգենեզի հիմնական փուլը ( ... )

Reply

ahousekeeper November 10 2010, 08:45:58 UTC
Այս ցուցակին կավելացնեմ նաև ՀԽՍՀ-ում հայ մշակույթի ծաղկունքը երկրորդ համաշխարհայինից հետո։

Նաև Խորենացու «Հայոց պատմությունը»։

Reply

koreolan November 10 2010, 12:01:23 UTC
Երեք հավելումների հետ էլ համաձայն եմ:

Reply

+ ahousekeeper November 10 2010, 08:47:17 UTC
Դաշնակցություն կուսակցությունը

Reply


mar_amirchanyan November 10 2010, 08:00:15 UTC
1.Ուրարտական շրջանը, որպես լեռնաշխարհի` մեք քաղաքական իշխանության տակ միավորման փուլ:
2.Արտաշեսյանները, մանավանդ Տիգրան Մեծի գահակալումը, լեռնաշխարհի սահմաններից դուրս հայկական քաղաքական ազդեցության տարածումը:
3.Քրիստոնեության ընդունումը:
4.Պետականության անկումը 1045թվ:
5.Միջնադարյան մշակույթը, գրականությունը, գաղթօջախները:
6.Ազատագրական մտքի զարգացումը. Օրի, Էմին, Շահամիր Շահամիրյան և այլոք (18 դարի սկիզբ):
7.Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները (19 դար): Հայկաական հարցի առաջացումը:
8.Քաղաքական խմբակների և կուսակցությունների գործունեությունը 19 դարի վերջ 20-ի սկիզբ:
9. Մեծ Եղեռնը
10.Առաջին Հանրապետության շրջանը
11.ՀԽՍՀ` արդյունաբերությամբ, մշակույթով, գիտությամբ:
12.Արցախյան պատերազմ:

Reply

ahousekeeper November 10 2010, 08:46:55 UTC
11 - այո։ Այս պահը չգիտես ինչու հաճախ մոռանում ենք, թեպետ և առանձին իրադարձություններ ու երևույթներ այդ փուլից միշտ որպես «կարգին երկրի» օրինակ ենք բերում։

Reply

mar_amirchanyan November 10 2010, 10:49:22 UTC
"դաշնակ-հնչակ" շարքից է:Ճ

Reply

astghine November 10 2010, 14:47:47 UTC
Հետաքրքիր էր, քեզ մոտ պետականականության և քաղաքական նշանակության շեշտադրումներն ավելի շատ են:

Իսկ որպես այդպիսին Հայաստանի բաժանումները? Նկատի ունեմ հատավածավորված գործելու տենդենցը:

Reply


ahousekeeper November 10 2010, 10:55:35 UTC
Սասնա Ծռեր էպոսը

Reply

astghine November 10 2010, 14:42:34 UTC
Անպայման

Reply


ext_362633 December 18 2010, 23:02:26 UTC
Ազգային ինքնությունն ունի բազում բաղադրիչներ,սակայն նշվածներից երևում է,որ գերակայում է մեր պատկերացումներում հայոց դասագրքային պատմությունից թռուցիկ իմացած մի քանի տեղեկություն նախկինի հայկական պետականությունների մասին,որոնց իրապես արժևորման առումով,թե ինքնության հարցում ինչ ազդեցություն են թողել,պարզ չէ:Գերակայում է միայն էմոցիոնալ պահը զուտ հզոր ազգային պետության,սակայն թե ինչպիսին է եղել այն և ինչպիսին պետք է լինի,կրկին պարզ չէ:Ինձ համար տարօրինակ էր,որ անցյալի հայոց պետություններից ամենափառավորի-Կիլիկյան Հայաստանի մասին ոչ ոք չնշեց:Տիգրան Մեծի Հայաստանը դա Արտաշեսի Մեծ Հայքն էր,գումարած Ծոփք ու Կոմագենե,Տիգրանը վերջիններս միայն միացրեց Մեծ Հայքին,մնացածը վասալ տարածքներ էին,որոնք անցել էին Մեծ Հայքի տիրապետության տակ(նրանց իսկ կամքով հիմնականում,այլ ոչ թե նվաճման սկզբունքով) և մնացել նրանում ընդամենը 5 տարի,դրանք ոչ մի դեպքում չպետք է դիտարկել որպես Ծովից Ծով Հայաստան,այլ որպես հայկական ազդեցության գոտի,որի միջուկն էր Մեծ Հայքը,սակայն ցավոք այդ ազդեցության գոտին Տիգրանը պահեց միայն 5 տարի,անցյալ դարի Դաշնակցական կուսակցության ( ... )

Reply

ext_362633 December 19 2010, 00:16:18 UTC
Որպիսի ասածներս տարընթերցումների առիթ չտան,նոր նկատեցի,որ հարկ եմ համարում ընդծել,որ խոսքս վերաբերվում է ազգային ինքնության քաղաքական ու պետական ասպեկտին,որը դեռ չի մշակվել ու կայացել:Իսկ նշածներս այն գործոններն են,որոնք միանշանակ են ազդել հայի ինքնության վրա:Իսկ մեր պատմության վերջին շրջանի մասին չեմ նշել,քանի որ այն դեռ ընթացքի մեջ է:Կոնկրետ Արցախյան ազատամարտը դեռ չի ավարտվել,ուստի նրա թողած ազդեցությունը վաղ է գնահատել:

Reply

astghine December 19 2010, 11:52:18 UTC
Արցախյան պատերազմի մասին ինքս էլ գրել էի Ֆեյսբուքում, որ մենք չկարողացանք այն ճիշտ մեկնաբանել ու դարձնել վերարժևորման ուժերից սյուներից մեկը, չնայած միգուցե դեռ ուշ չէ , հատկապես, որ ավարտված էլ չէ, ինչպես նշել ես:Ճ

Խոսքս վերաբերվում է ազգային ինքնության քաղաքական ու պետական ասպեկտին..հասկացա, բայց հենց այս տեսանկյունից չեմ կարծում, որ ճիշտ է ամենակարևոր տեղը տալ Կիլիլիիկյան Հայաստանին, քաի որ նախ հայոց պետականության ավանդույթները չեն սկսել Կիլիկյան Հայաստանից, ուրիշ բան, որ հզորության առումով կարելի է դիտարկել, բայց այստեղ էլ մի հարց կա.նրա աշխարհաքաղաքական ինչպես և ռազմա-քաղաքական միջավայրը լրիվ ուրիշ է եղել, որը այնքան էլ չի համընկնում մեր այսօրվա իրավիճակի, խնդիրների ու հնարավորությունների առումով, բայց իհարկե միշտ էլ պատմության հերոսական ու փառահեղ էջերը կարևեր են ինքնության համար ու սա էլ գալիս է ապացուցելու, որ անցյալն է պետք է վերաարժևորել ու ներկայանալ աշխարհին:Ճ

Reply

astghine December 19 2010, 11:41:52 UTC
Սկսեմ Կիլիկյան Հայաստանից ( ... )

Reply


Leave a comment

Up