Ինքնության ձևավորման վերաբերյալ

Nov 10, 2010 10:29

Հարգելի կմ-ական ընկերներ:

Խնդրում եմ կարճ, բայց շատ կոնկրետ թվել այն հիմնական պատմական անցքերն ու էվոլուցիոն շրջադարձերը , որոնք ըստ Ձեզ մեծ դերակատարություն են ունեցել հայի ինքնության ձևավորման և վերաձևումների վրա:

Կարծում եմ Ձեզանից սա շատ երկար ժամանակ չի խլի, իսկ ինձ մեծապես օգնած կլինեք:)

Նախապես շնորհակալ եմ:

ազգային խնդիրներ, պատմական իրադարձություններ. ինքնություն

Leave a comment

koreolan November 10 2010, 07:43:28 UTC
1. Առաջին փուլն անկասկած ուրարտական պետությունն է, որի տարածքում էլ ընթացավ հայ ժողովրդի էթնոգենեզի հիմնական փուլը ( ... )

Reply

ahousekeeper November 10 2010, 08:45:58 UTC
Այս ցուցակին կավելացնեմ նաև ՀԽՍՀ-ում հայ մշակույթի ծաղկունքը երկրորդ համաշխարհայինից հետո։

Նաև Խորենացու «Հայոց պատմությունը»։

Reply

koreolan November 10 2010, 12:01:23 UTC
Երեք հավելումների հետ էլ համաձայն եմ:

Reply

+ ahousekeeper November 10 2010, 08:47:17 UTC
Դաշնակցություն կուսակցությունը

Reply

Re: + astghine November 10 2010, 14:42:16 UTC
Որպես երևույթ, որպես շարժում, որպես կուսակցություն, թե որպես առաջին հանրապետության կառավարության կրող:

Հետաքրքիր է, որ առաջին հանրապետությունը, որ ստեղծվել էր երկար դարերի պետականության կորուստից հետո, չնշվեց, ինչպես նաև Հայաստանի անկախացման պահը, չնայած ինչքան էլ չլինի,Սփյուռքն անգամ այսօր պահպանում է իր դեմքը հենց անկախ Հայաստանի գոյության շնորհիվ

Reply

Re: + ahousekeeper November 10 2010, 19:27:14 UTC
Որպես երևույթ։ Որպես XX դարի հայ ազգայնականության հավաքական կերպար (թեպետ և իրականում այդպես չէ, բայց շատ-շատերի կողմից այդպես են ընկալվում)։

Reply

astghine November 10 2010, 14:38:17 UTC
Շնորհակալ եմ, սպասում էի, որ արձագանքողների թվում անպայման կլինես:ՃՃ

Մի քանի հետաքրքիր շեշտադրումներ կային ինձ համար`մասնավորապես 7,8,10,13-րդ կետերը:

Անի մայրաքաղաքի դիտարկումը երբևէ մտքովս չէր անցել, կարծում ես դա ավելի նշակալից է, քան Էրեբունու կառուցումը, թեկուղ հենց այսօր Երևան քաղաքի ծնունդին նման վերաբերմունքի պարագայում:

Հետաքրքիր էր նաև,որ չես նշել Հայկ նահապետի կերպարը, որպես ընդահանուր նախահոր կերպար:

Reply

koreolan November 10 2010, 15:20:38 UTC
Հայկ նահապետը մտքիցս ուղղակի թռել էր, բայց անկասկած պետք է ավելացնել: Բացթողումներ երևի էլի կլինեն: Ասենք Մասիսն էլ եմ մոռացել, թեպետ Մասիսը իրադարձություն չի: Կարելի է նաև Մխիթար Գոշի դատաստանագիրքը որպես օրինակ բերել, որը ժամանակին մեծ դերակատարություն է ունեցել հայի ազգային ինքնագիտակցության գործում: Հիմա, իհարկե, արդեն վաղուց այդպես չի: Մի խոսքով, որ մտածենք, էլի դեպքեր, իրադարձություններ կարելի է նշել, որոնք որոշակի հետք թողել են մեր ազգային ինքնագիտակցության վրա ( ... )

Reply

astghine November 10 2010, 18:40:28 UTC
Երևանի պահով միգուցե համաձայնեմ, քանի որ իսկապես անգամ պետական մակարդակով ավելի շատ նպատակ է հետապնդվում մարդկանց զվարճացնելու ու ձեռի հետ էլ հհկ-ական քարոզ անելու, բայց ուղղակի էս թեմայի մասին վերջերս շատ կարդալու պարագայում էլ Անիի նման նշանակության մասին չէի հանդիպել:

Եթե քո մեկնաբանության տեսակյունից նայենք, ավելի շատ հանդիպել եմ բնականաբար հենց Արևմտյան Հայաստանը հետ բերելու հասկացությունը որպես պատմական հայրենիքի ընկալման առաջնային բաղադրիչ և ոչ թե Անիի փառքի վերագտման գաղափարը, չնայած գրեթե նույն բանի մասին է խոսքը:

Դա Նարեկացու ու Մխիթար Գոշի դերակատարության հետ իհարկե համաձայն եմ, ի դեպ Գոշը չե, բայց ինչ-որ գրախանութներ մտնելիս կամ անցումներով անցնելիս վերջերս շատ եմ հանդիպում, որ մարդիկ գնում են Նարեկացի, կարծում եմ Նարեկացու նկատմաբ վերաներմունքը մեծ հաշվով շաաատ չի փոխվել, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ էլ մարդիկ ավելի շատ պաշտել են գիրքը շատ հաճախ մանրամասն չիմանալով բովանդակությունը:

Reply

ahousekeeper November 10 2010, 19:26:02 UTC
Նաև հաշվի առնենք, որ Էրեբունին հայտնաբերվել է ընդամենը մի 60 տարի առաջ, իսկ 120 տարի առաջ Ուրարտուի մասին չգիտեին։

Reply

koreolan November 10 2010, 15:40:39 UTC
Գրիգոր Նարեկացուն իր "Մատյան ողբերգության" պոեմով էլ ենք մոռացել: Իսկ դա գիրք էր, որը դեռ մի հարյուր տարի առաջ բառացիորեն պաշտում էին:

Reply


Leave a comment

Up