Ինքնության ձևավորման վերաբերյալ

Nov 10, 2010 10:29

Հարգելի կմ-ական ընկերներ:

Խնդրում եմ կարճ, բայց շատ կոնկրետ թվել այն հիմնական պատմական անցքերն ու էվոլուցիոն շրջադարձերը , որոնք ըստ Ձեզ մեծ դերակատարություն են ունեցել հայի ինքնության ձևավորման և վերաձևումների վրա:

Կարծում եմ Ձեզանից սա շատ երկար ժամանակ չի խլի, իսկ ինձ մեծապես օգնած կլինեք:)

Նախապես շնորհակալ եմ:

ազգային խնդիրներ, պատմական իրադարձություններ. ինքնություն

Leave a comment

astghine December 19 2010, 11:41:52 UTC
Սկսեմ Կիլիկյան Հայաստանից:
Իհարկե ոչ ոք չի հերքում դրա Կիլիկյան Հայաստանի հզոր պետականություն լինելը, բայց նախ մենք էստեղ քննարկում էինք ոչ թե այն ինչպես պետք է լինի, այլ այն ինչ կա, իսկ դու ինքդ ես նշել, որ այն մեր ինքնության վրա,որ ունենք այսօր,ոչ մի հետք չի թողել:Եվ բացի այդ եթե նայենք ոչ պատմական գործընթացների, այլ բաղադրիչների և ընկալման տեսանկյուինից, ապա ինքնության ամենակարևոր բաղադրիչը ընհանուր տարածքի կամ այսպես ասած հայրենիքի զգացողությունն է, Մեծ Հայքը և Արևմտյան Հայաստանի մասին պատկերացումները շատ ավելի նշանակալից են: Ես շատ տեղերում հանդիպել եմ նաև Կիլիկյան Հայաստանի մասին մեկնաբանություններ, որ երբ հայոց պետականությունը հայերի պատմական տարածքներում դադարել էր գոյություն ունենալ, հայերը պետականությւոն ստեղծեցին Կիլիկյան Հայաստանում: Այսինքն Կիլիկյան Հայաստանի դերակատարությունը ավելի շատ դիտարակվում է հայերի պետականության ավանդույթներ ունենալու տեսանկյունից, որ կարողացել են նաև սեփական հայրենիքի սահմաններից դուրս էլ պետականություն ստեղծել:Ինչքան գիտեմ մեր ֆակուլտետից ես ու գիտես ինչ մեկնաբանություններ ենք անցել այս հարցերի հետ կապված, ինչպես է այն մատուցվել:

Իսկ ինչ վերաբերում է մնացածին ինչ-որ նշել ես, բնականաբար ավանդութները, ազգային երգ, երաժտություն, հեթանոսական-քրիստոնեական ծեսեր,խաչքարերը, Մասիսը որպես սիմվոլ շատ մեծ դերակատարություն ունեն, բայց խնդրում եմ ուշադիր կարդալ իմ հարցը, ես խնդրել էի գրել "հիմնական պատմական անցքերն ու էվոլուցիոն շրջադարձերը", իսկ սրանք մշակութային բաղադրիչներն են, որոնք տարբեր խնդիրների են ծառայում հատկապես հետազոտման առումով:Ճ

Reply

ext_362633 December 20 2010, 04:37:33 UTC
Աստղիկ ջան,ասածս էլ հենց դա է:Ես նշել եմ հենց մշակութային բաղադրիչը,որն ունի միանշանակ ազդեցություն ինքնության ձևավորման ու բնույթի վրա:Իսկ ասածդ պատմական անցքերն ու էվոլուցիոն շրջադարձերը,որոնք միանշանակ ազդեցություն ունեն մեր ինքնության ձևավորման վրա,նշել եմ նույն տեղում,ուշադիր կարդա,կտարանջատես:Հ.Գ.-ում ընդգծեցի մոտեցումս:Ընդհանուր ասած ուզում եմ շեշտել,որ մենք չունենք ավելին,քան նշել եմ,իմ կարծիքով:Իսկ ասածդ պատմական անցքերի ու էվոլուցիոն շրջադարձերի մասին հայերս ունենք կամ չունենք ընդամենը տեսական գիտելիք կամ իմացություն,դա ինքնություն չի,գիտենք մենք միայն,որ դա եղել է հայոց պատմություն:Դա կարելի է անվանել հավաքական թռուցիկ մի հիշողություն,որը մեզ պատմել են վերջերս մեր հայրենասեր պատմաբանները,որն էլ մենք անցել ենք դպրոցում:Այսքանը:Իսկ Աստղիկ ջան,այն որ ասում եմ,որ մենք մեր ներսում ինքնության խնդիր չունենք,դա ես նկատի ունեմ այն,որ բացարձակ կարիք ու իմաստ չկա հայ մարդուն ապացուցել,համոզել,որ ինքը հայ է,որ ունի այս կամ այն պատմությունն ու ինքնությունը,նա դա լավ գիտի,անգամ եթե ոչինչ չգիտի:Ներսում չափազանցված <<հայասիրությունը>> գռեհիկ է ու բացասական հետևանքներ է միշտ բերել:Իսկ դրսի հետ կապված խնդրի լուծումն իհարկե ներսում է,բայց այն երբեք ներքին խնդիր չի:Խոսքս նրան էր վերաբերվում,որ եթե ցանկանում ենք չլինել կովկասցի,ուրեմն խնդիր ունենք լինել այլ բան,որը հասկանլի ու ընդունելի է այլոց համար,ինքնին նաև մեզ համար:Իսկ միայն հայ լինելն ու հայ ներկայանալը դրան ոչնչով չի օգնում,քանի որ հենց հայ լինելով ես այսօր նաև ընկալվում որպես կովկասցի:

Reply


Leave a comment

Up