Համացանցը տնտեսում է ժամանակը, մոտեցնում է իրար ու... մեկուսացնում

Jul 15, 2011 13:46


Ես մի քանի հարյուր մարդ եմ ճանաչում։ Քիչ թե շատ կապ եմ պաշտպանում այդ մարդկանց հետ։ Ու թեպետ մեծ մասին առերես հանդիպել եմ, բայց բոլորի հետ էլ կապ եմ պաշտպանում հիմնականում համացանցի միջոցով։

Հիմա էլ Նոր Մեդիա Դպրոցի դիմորդների հետ հարցազրույցներն առցանց եմ անցկացնում։ Հարմար է. ոչ տարածք է պետք, ոչ ընդհանրապես տնից դուրս գալ, զուգահեռ կարելի է 2-3 ( Read more... )

համացանց, բլոգոլորտ, դպրոց

Leave a comment

Comments 17

koreolan July 15 2011, 08:46:15 UTC
Տեսահարցազրույցի դեպքում դեմքի արտահայտությունը և ձայնն էլ են լինում, բայց փոխարենը զուգահեռ չի լինի անել։

Reply

ahousekeeper July 15 2011, 08:54:51 UTC
Տեսակապի ներկայիս տեխնիկական մակարդակն այնուամենայնիվ չի ապահովում բավարար հստակություն, որ դեմքի արտահայտության նրբերանգները զգաս, ասենք, աչքերը փախցնելու պահը կամ թեթևակի շփոթությունը...

Reply


talinci July 15 2011, 09:08:49 UTC
Ֆիզիկապես իրարից մեկուսացնում է, բայց ընդհանուր՝ կապում:
Նույնը վերաբերում է նաև հեռախոսին:

Reply

ahousekeeper July 15 2011, 10:45:31 UTC
Երևի հեռախոսակապը երբ նոր էր մուտք գործում, նման վախեր կային, որ մարդիկ իրարից կկտրվեն։

Reply

talinci July 15 2011, 10:48:29 UTC
Չէ հիմա էլ: Մի հոդված եմ կարդացել այդ մասին, որտեղ նշվում էր, որ եթե նախկինում այսինչ համալսարանի /անվանումւ չեմ հիշում/ բակում ուսանղները իրար հետ ակտիվ զրուցում էին, ապա հիմա հեռախոսները ձեռքերին կամ խոսում են կամ էսէմէս գրում կամ էլ ինտերնետում թափառում: Ի դեպ յեքա տեսություններ կա մտածված քո բարձրացրած հարցի շուրջ, բայց չեմ խորացել

Reply

ahousekeeper July 15 2011, 14:04:30 UTC
Բայց եթե լուրջ, իսկապես խնդիր է... Մի քանի տարի առաջ Դիլիջանի գեղատեսիլ մասերից մեկում տեսա. չորս ջահել մտել էին իրենց հեռախոսների մեջ ու սկի ոչ էլ նայում էին շուրջները։ Ի՜նչ սար, ի՜նչ անտառ... Հեչ, իրենք իրենց հեռախոսներով։

Reply


mar_amirchanyan July 15 2011, 09:19:09 UTC
Համացանցի միջոցով մտերմացել եմ, ծանոթացել ու հիմա մտերմությունը շարունակվում է:
Ինձ թվում է, ավելի շատ կապում է ու թույլ է տալիս շփվել:

Reply

ahousekeeper July 15 2011, 10:32:17 UTC
Ինձ մոտ էլ ավելի շատ դրական է ազդեցությունը, քան բացասական։ Չեմ բացառում, որ հնարավոր է ինքնախաբեություն լինի :)

Reply


ցանցը մեզ իրականում միմյանց կապում է թե՞ իրարից մեկու karjan July 15 2011, 09:37:03 UTC
ցանցը ավելի շատ մեկուսացնում է քան կապում ու ետ շատ վատա, մարդիկ իրականությունը տեղափոխում են ցանց...
պատկերացնում էք ետ մարդկանց վիճակը,երբ շատ չե մեկ ամիսով հոսանքազրկվեն,հնարավորություն չունենան մտնել ցանց...

Reply

պատկերացնում էք ետ մարդկանց վիճակը, երբ շատ չե մեկ ամիս ahousekeeper July 15 2011, 10:31:33 UTC
Դեպրեսիա՞ :)

Reply

Re: պատկերացնում էք ետ մարդկանց վիճակը, երբ շատ չե մեկ ամ karjan July 15 2011, 10:38:59 UTC
խուճապ,վախ,Կիևյանի մոստ...

Reply


khlurd July 15 2011, 10:15:15 UTC
Լրացնում են իրար. ես կարդալով ավելի շուտ եմ ճանաչում մարդուն. հետո` գիրը մնում է ։Ճ խոսքը թռավ` թռավ, աչքի առաջ չես դնի

Reply

ahousekeeper July 15 2011, 10:28:56 UTC
«Ձեր [գրավոր] խոսքը կարող է օգտագործվել և կօգտագործվի Ձեր դեմ» ©

Reply


Leave a comment

Up