Համացանցը տնտեսում է ժամանակը, մոտեցնում է իրար ու... մեկուսացնում

Jul 15, 2011 13:46


Ես մի քանի հարյուր մարդ եմ ճանաչում։ Քիչ թե շատ կապ եմ պաշտպանում այդ մարդկանց հետ։ Ու թեպետ մեծ մասին առերես հանդիպել եմ, բայց բոլորի հետ էլ կապ եմ պաշտպանում հիմնականում համացանցի միջոցով։

Հիմա էլ Նոր Մեդիա Դպրոցի դիմորդների հետ հարցազրույցներն առցանց եմ անցկացնում։ Հարմար է. ոչ տարածք է պետք, ոչ ընդհանրապես տնից դուրս գալ, զուգահեռ կարելի է 2-3 հարցազրույց վարել, միաժամանակ տեսնել նաև գրավոր խոսքի հմտությունները։

Մյուս կողմից... Չեմ տեսնում դեմքի արտահայտությունը, չեմ լսում ձայնը, դեմքերը ուղեղումս չեն տպավորվում։ Տառեր են, անուն-ազգանուն-մականուններ։ Չեմ զգում հազար ու մի նրբերանգ, որոնք երևի թե նույնիսկ տեսախցիկով էլ հնարավոր չէ փոխանցել։ Կապերը ստեղծվում են, բայց դրանք թույլ կապեր են [Գլադուելի ականջը կանչի]։

Ու բնական հարց է առաջանում. ցանցը մեզ իրականում միմյանց կապում է թե՞ իրարից մեկուսացնում։

Ընկերանալ Ֆշտուկ


համացանց, բլոգոլորտ, դպրոց

Previous post Next post
Up