բարի կիրակի

Jul 07, 2019 09:23


Արթնացա գլխացավով։ Աչքս ֆեյսբուքում ընկավ բանաստեղծության։ Ասում էր՝ եթե դժոխք եք գնալու, քաշվեք կողքի, եթե դրախտ՝ եկեք այս կիրակի ինձ հյուր՝ խորովածի...

Լավ բանաստեղծություն է։

Ես ուզում էի ցրվել ցավից, բայց սկսեցի մտածել։ Ու քիչ էլ չէ՝ դրախտ ու դժոխք։ Դրախտ, չգիտեմ, կհասնի՞ ինձ։ Բայց հանկարծ հասկացա ինչ են դրանք, ինչ կրակներ են։

Մարդիկ հաճախ են պատկերացնում կրակն ու ֆիզիկական ցավը։ Բայց մոռանում, որ մարմինը թողնելու ենք հողին։ Այդ մարմնի՝ կենդանության օրոք ընտրությունն է, որ հետո հոգուն տանում է դրախտ կամ դժոխք։ Առանց մարնի հոգին էլ չունի փոխվելու վտանգն ու հնարավորությունը։ Վերուստ տված անմեղ լույսը, հոգին, որ դրվում է երեխայի մեջ դառնում է այն, ինչ դարձնում ենք։ Ու չունենալով հնարավորություն դառնալու լույս, բայց ստեղծված լինելով լույսից, հոգին տանջվում է տխրությունից, ընտրությունից, որին արժանի չէր...

Այսպես մտածեցի, այսպես հասկացա։

Բարի կիրակի մեզ։ Որ գնանք խորոված ուտելու...

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, խոստովանություն, եսիմ, fizi-logus, play-off, postmodern, սիրել-միրել, ազատ, եզրահանգում

Previous post Next post
Up