Քարտեզ

Aug 17, 2019 14:42

Հիշեցի պապիս։ Պապիս քարտեզները ես եմ վերցրել, խամրած, հին, սիրելի։ Հիմա հասկացա, որ ուզում եմ դրել շրջանակի մեջ ու կախել պատից։ Հենց այնպես պահածը այն չի։

Ու հիշեցի պապս ինչպես էր գիրք կարդում. Ձեռքերը լվաում էր, մաքուր թուղո փռում, գիրքը դնում վրան։ Նստում էր սեղանի մի ծայրին, իր դիմաց՝ ես։ Մի երեք-չորս տարեկան։ Մի գիրք էլ ինձ էր տալիս։ Ես ուշադիր նայում էի տողերին, հերթով, առանց բաց թողնելու, մինչ( պապս իրենը թերթեր, ու ես էլ թերթում...

Գետնից մինչև առաստաղ գրադարակներ էին։ Ներքևում դնում էին այն գրքերը, որոնց ես կարող էի ձեռք տալ։

Ինչքան բան կորավ։

Գոնե քարտեզի վրա գտնեմ...

ՆՎԵՐ, Ջավախք, Մեծեր ու Փոքրեր, գիրք, ՏՈՒՆ

Previous post Next post
Up