Mar 19, 2019 18:44
Պատմել եմ՞՞՞
Մի օր ձի եմ նստել, ես վախկոտ, ձիս՝ վախկոտ։ Ձիս կանգնել է ձորի բերանին, մանր քարերը գլորվում են, իմ ծնկները դողում են, ձիուս ծնկները դողում են... Ես ինչպես կարգն է իջնելիս՝ հետ եմ թեքվել, բայց ձիս չի ուզում առաջ գնալ։ Գլորվելուց շատ մոլորվելուց եմ վախենում, իսկ ընկերներս իրենց ձիերով արդեն ահագին առաջ են։ Մեկ էլ հետ մնացած մեկը որոշեց լավություն անել ու՝ ճյուղով ձիուս քամակին։
Սա կատաղեց, իջավ ձորը ու մի բան էլ ավել՝ թափով մտավ մոշուտ։ Վազում է, ես մի ձեռքով հազիվ հասցնում եմ թփերի փշոտ ճյուղերը հեռացնել, ու գլուխս իջեցնել, որ ծառերի ճյուղերը աչքս չմտնեն։
Մեկ էլ՝ դիմացը մի գերանոտ ճյուղ, լաաավ ցածր։ Ես մինչև փորձում եմ ձեռքիս փաթաթած սանձը քանդել, ձիս կանգնեց։
Էն է ուզում էի շունչս տեղը բերել, մեկ էլ սրիկան էլի վազեց, ու ճյուղի տակով գլուխը իջեցրած անցավ։ Ես արդեն պատկերացնում էի ոնց եմ մի ձեռքս սանձով փաթաթված քարշ գալիս ձիու կողքից... ճյուղը կոտրվեց ու մնաց ձիու վրա։
Տեսնել էր պետք՝ ես՝ խառը ֆեն արած երկար մազերով, ձիս՝ ոսկեգույն պառավ մը, աջ ձեռքս՝ լրիվ քերծված, մի հատ էլ մեծ ճյուղը հետներս կինո ենք սլանում...
fair play,
postfactum,
play-off