Sep 28, 2015 09:20
Հիմա էլ «հայրենասեր հասարակությունը» մի այլ ծայրահեղության է վազում՝ թե բա լավ եք անում, սպանեք ազր բնակիչներին, ոնց որ իրենք են կրակում մերոնց վրա, սպանում...
Էս նոր իմացաք, որ կրակում են սահմանին ՞՞՞
Առաջին դեպքն էր ՞՞՞
Այստեղ ուրիշ բան կա. երևանածին հայ հասարակությունը գերադասում է ակն ընդ ատամ՝ լինել ազրի պես, քան ռեստորաններից, ֆիտնեսներից, գլամուռից դուրս գալ ու լինել սահմանի իր հայրենակցի կյանքում... Չգիտեմ ոնց բացատրեմ: Սահմանին մարդ է մահանում, մարդիկ կրակոցների տակ են ապրում, իսկ մայրաքաղաքցին ապրել ու ապրում է իր լրիվ առանձին կյանքով, առանց այդ մարդկանց դարդերին, ցավերին, կարիքնեին խառնվելու, տեսնելու... հետո հանկարծ, շարունակելով նույն կյանքը ասում է՝ հա բա, որ իրենք մերոնց վրա են կրակում, մենք էլ պիտի իրենց վրա կրակենք:
Սա բարոյական չէ: Հենց սկզբից, երբ անմասն էինք սահմանի բնակչի կյանքին՝ այ այդ մասից սկսած արդեն անբարո ենք...
Ու հա, ես թրքատյաց եմ, բայց գտնում եմ, որ խաղաղի վրա կրակելը անզորություն է: Դա արդարացնելն էլ:
Աստված ինձ ուժ տա ու մեր երկրին խաղաղություն, որ ես այլ բան չուզեմ...
Հայաստան,
Հայրենիք,
ՏՈՒՆ,
Հաղթանակ,
fizi-logus,
սահման