տարոնին խնդրողները թող մի հատ առաջ գան

Sep 28, 2015 09:04


էս քաղաքապետարանի ու տոնի հետ կապված
ու շարադրություններ սիրող մասսայի հետ կապված

Չեմ կարող չասել, որ եթե Երևանի տոն չլինի, գումարը փոխանցվի սահմաններին, քաղաքացիների պահանջով ընդ որում /ոչ թե խնդրանքով/, դա ԸՆԴԱՄԵՆԸ ՔԻՉ ՄԸ ԱՐԴԱՐ կլինի, ոչ ավելին... ու մանավանդ ՈՉ «գեղեցիկ-սիմվոլիկ-ուծի-պուծի նվեր»...

Ես զարմանում եմ, լուրջ: Արրա, մի հատ վերևից հրահանգեք ռեստորաններում այնքան բարձր չնվագել /ԳՈՆԵ/, որ հինգ փողոց էն կողմ լսվի... ՈՒ մի հատ, սիմվոլիկ, ծամոցներդ հանեք...

Երեխաներ են զոհվել, տասնութ տարեկան, կանայք են զոհվել...
Մի տատ ասում է՝ ես սահմանը մինչև վերջ կպահեմ, ֆեյբուքը թեթևացած շունչ է քաշում, լայքում է, թե՝ ապրես, տատ...

Ես ամաչեցի: Ինչքան հիշեցի էդ տատին, ամաչեցի:
Ու որ տասնութները, քսանները,... մերոնք, ՄԵՐՈՆՔ, զոհվում են, ախր մարդ լավ ապրելը չէ, է՞՞՞ իր ապրելուց էլ է ամաչում...

Էս ինչ է՞՞՞
Չգիտեմ էս ինչ է... Երևի արխայինությունը իրոք տգիտություն է:

ասա՞՞՞ տարոն, էլիտարներ և գավառացիներ, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, 3 շիշ ձեթ, սահման

Previous post Next post
Up