Sep 25, 2015 22:46
երեկ երեք կին, այսօր էլ.
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում,ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը(ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.: Կան վիրավորներ:
Էնքան ուզում եմ հարցնել՝ բա ինչ էիք ու ԵՔ վստահեցնում, թե ոչ մի բան էլ չի սկսվելու:
Երևի արխային լինելը տգիտության մի տարատեսակն է...
Հայաստան,
սահման