Ջրաներկով վերջին անգամ երեխա ժամանակ էի նկարել: Ինձ երբեք չի գրավել ջրաներկը, միշտ խուսափել եմ` համարելով, որ իմը չի: Բայց վերջերս նոր բաներ փորձելու ձգտումս էստեղ էլ դրսևորվեց. հավեսս տվեց, ջրաներկ ու համապատասխան թուղթ առա, որոշեցի մի քիչ փորձարկումներ անել, ու էս պուճուրիկ աբստրակտ նկարը ստացվեց. :)))
( Read more... )
Քանի որ արդեն ահագին ժամանակ է բլոգներումս ակտիվ չեմ հրապարակում աշխատանքներս, այսինքն` ինչ որ ստեղծում եմ, ընթացքում չեմ տեղադրում, լիքը չհրապարակված աշխատանքներ են կուտակվել, բայց ուզում եմ մինչև տարվա վերջ հասցնել տեղադրել համարյա բոլորը, ու դրա համար պիտի մինչև Նոր տարի ամեն օր մի բան տեղադրեմ: Հուսով եմ` հետևողական կլինեմ ու կհաջողացնեմ: :)))
Յոննա Յինտոնը շվեդ վլոգեր է, որը մոտ 10 տարի առաջ թողել է իր քաղաքային կյանքը և տեղափոխվել 1000 կմ հեռու` Շվեդիայի հյուսիսի անտառներում ապրելու` բնության մեջ, բնության հետ ներդաշնակ, ստեղծագործ կյանքով:
Նրա յութուբյան ալիքը նոր եմ հայտնաբերել, ու արդեն քանի օր է` հետևում եմ մեծագույն հաճույքով: Իր վիդեոներում Յոննան շատ հետաքրքիր ու պատկերավոր ձևով
( Read more... )