Քանի որ արդեն ահագին ժամանակ է բլոգներումս ակտիվ չեմ հրապարակում աշխատանքներս, այսինքն` ինչ որ ստեղծում եմ, ընթացքում չեմ տեղադրում, լիքը չհրապարակված աշխատանքներ են կուտակվել, բայց ուզում եմ մինչև տարվա վերջ հասցնել տեղադրել համարյա բոլորը, ու դրա համար պիտի մինչև Նոր տարի ամեն օր մի բան տեղադրեմ: Հուսով եմ` հետևողական կլինեմ ու կհաջողացնեմ: :)))
Իբր գարնանային գեղանկար էի ուզում անել, բայց մի տեսակ աշունոտ ստացվեց, կամ շատ-շատ` ամառոտ: :)))
Կտավ, ակրիլ ներկեր.