Յոննա Յինտոնը

Nov 03, 2021 13:26



Յոննա Յինտոնը շվեդ վլոգեր է, որը մոտ 10 տարի առաջ թողել է իր քաղաքային կյանքը և տեղափոխվել 1000 կմ հեռու` Շվեդիայի հյուսիսի անտառներում ապրելու` բնության մեջ, բնության հետ ներդաշնակ, ստեղծագործ կյանքով:

Նրա յութուբյան ալիքը նոր եմ հայտնաբերել, ու արդեն քանի օր է` հետևում եմ մեծագույն հաճույքով: Իր վիդեոներում Յոննան շատ հետաքրքիր ու պատկերավոր ձևով պատմում է իր էնտեղի կյանքի` իր ապրած զգացողությունների, իրեն շրջապատող բնության, առօրեական անելիքների, ստեղծագործական պրոցեսների, ինչպես նաև էնտեղի դժվարությունների մասին: Նրա պատմությունները մշտապես ուղեկցվում են բնության չքնաղ տեսարաններով, հիասքանչ երաժշտությամբ, որոնք հենց ինքն է տեսանկարում, նույնիսկ երբ կադրում ինքն է: Բացի տեսանկարելուց, Յոննան զբաղվում է նաև լուսանկարչությամբ, գեղանկարչությամբ, նվագում է ու երգում:

Ներկայումս Յոննան ավելի քան 3 միլիոն հետևորդ ունի: Վերջերս էլ առաջադրվել է Streamy Awards 2021-ի` «Կինեմատոգրաֆիա» անվանակարգում:

Յոննայի թե՛ նկարահանած տեսարանները, թե՛ պատմելու ոճը, թե՛ ապրելակերպը, մտածելակերպն ու հետաքրքրությունները լրիվ իմ սրտով են, ուղղակի սիրահարվել եմ նրա վիդեոբլոգին: Ձայնն ու խոսելաձևը` համապատասխան երաժշտությամբ համադրված, էնքան հանգստացնող ու միաժամանակ ոգեշնչող է, որ անընդհատ ուզում եմ նայել ու լսել:

Մոտ 6-րոպեանոց այս տեսանյութում Յոննան համառոտ պատմում է իր պատմությունը.

image Click to view



Էստեղ պատմում է Շվեդիայի մութ ձմեռների մասին: Յոննայի իմ ամենասիրած վիդեոներից է, և՛ տեսարանները, և՛ երաժշտությունը, և ընդհանուր տրամադրությունը հրաշք են.

image Click to view



Էս մեկն էլ Յոննայի երգերով տեսանյութերի հավաքածու է, որում նաև հայտնի «Սանտա Լուչիա» երգն է կատարում (շվեդերեն` Սանտա Լուսիա), բայց էնքան տարբեր է բնօրինակից, որ ես երգը լսելուց հետո նոր իմացել եմ, որ դա նույն էն «Սանտա Լուչիան» է: :))) Երգերի մեջ ներառված են նաև kulning-ի կատարումներ: Kulning-ը սկանդինավյան երկրներին բնորոշ երաժշտության ձև է, որի միջոցով անասուններին հանդերից տուն էին կանչում.

image Click to view



Էս էլ գեղանկարները. :)







Գեղանկարչություն, Բնություն, Սիրուն, Արվեստ, Ապրելակերպ, Վիդեո, Գեղանկարներ, Երաժշտություն

Previous post Next post
Up