Nov 25, 2008 15:12
Ինձ թվում է՝ մարդիկ ինչքան շատ են հրապարակավ սիրառատ ու ջերմ խոսքեր ասում որևէ մեկի հասցեին, էնքան խախուտ ու վաղանցիկ է լինում նրանց ջերմ ու սիրառատ վերաբերմունքը տվյալ մարդու նկատմամբ։ Բազմիցս համոզվել եմ դրանում՝ թե՛ հենց իմ, թե՛ ուրիշների հասցեին երբևէ ասված վերամբարձ ու այդ պահին խիստ հաճելի խոսքերը հաշվի առնելով։ Կայուն, խոր զգացմունքը կամ դրական վերաբերմունքը սովորաբար հրապարակավ ու առավել ևս վերամբարձ աղաղակումների կարիք չի ունենում, որովհետև ինքնաբավ է։
Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց գուցե նման դեպքերում լրիվ ենթագիտակցաբար մարդն առաջնորդվում է «ասեմ, քանի էդպես է (քանի չի անցել)» սկզբունքով։ Գիտեմ, որ աբսուրդ է թվում էս վարկածը, բայց դե մտածում եմ... Չեմ բացառում, համենայնդեպս։
Մտորումներ,
Սեր,
Դիտարկումներ