«Հեքիաթի վերջում միշտ հաղթում է բարին…»...

Nov 12, 2015 15:59

1-ին անգամ հանդիպեցինք, 1-ին անգամ խոսեցինք, 1-ին անգամ զանգեցինք, 1-ին անգամ... Նշելու օր...
Առաջ էր...
2 օր առաջ հիշեցի, որ վերջին կես տարվա ընթացքում քանի-քանի նման 1-ին անգամների տարեդարձեր եմ մոռացել. մի բան, որ առաջ չէր լինում...
Իսկ որ սրանի՛ց՝ անցած տարվա էս օրից, ուղիղ մի տարի է անցել, չեմ մոռանում...
Տանից դուրս գալուց րոպեներ առաջ կարդացի ուղղաթիռի մասին...
Կարդացի ու մոռացա...
Պիտի հիշեցնեի՝ ստուգատեսին նախապատրաստել համազգեստը, հետո՝ վազքով «Երկիր Մեդիա», ավելի ուշացած՝ «Երգ Երգոցի» տաղավար, Կարինե, Սահակ Սահակյանի երգեր, բոլորը տաք-տաք հագնված՝ ես անթեւ մայկայով, ու Սեւակը ...
Էս երգը հենց էդ «Երգ երգոցի» նկարահանումների ժամանակ լսեցի, նորովի լսեցի…

image Click to view



Բացարձակ ուրիշ էր՝ նոր ապրումներ, նոր զգացումներ, ցավացնող հիշողություններ՝ Կարենը Չինարիի դիրքերում քնած-ցանց դարձած, էդ դիրքերը՝ որպես հիշողություն ու նաեւ ապագա /չկայացած/…
Ու հետո՝ Սեւակին գրկելու անհագ ցանկությունը՝ իրենից մեկ ուրիշի կարոտն առնելու, քամելու, կաթիլ-կաթիլ շնչելու…
...1 տարի է անցել... Լիքը փաստեր «մոռացել» եմ կամ ուղղակի հիշում եմ, իսկ էդ՝ կարոտն առնելու, քամելու, կաթիլ-կաթիլ շնչելու ապրումները դեռ ապրում եմ...

Հ.Գ.
Լիքը բաներ գրեցի էս հետգրությունում ու ջնջեցի...
Ուղղակի կարոտել եմ: Շատ: էդ օրվա հարստությանն եմ կարոտել, հավատին, նույնիսկ կարոտին...
Ու ո՜նց կուզեի՝ խոսքերս հասնեին տեղ...

ճաղեր, սպասում, կատարսիս, իմական, հիշողություններ, երգեր, սևագիր, անձնական, կարոտախեղդ, կարոտ

Previous post Next post
Up