Գիշերային լուրեր

Jun 16, 2011 00:55


Ժամը 00:48-ն է, և այսօրվա ընթացքում արդեն երրորդ հրավառության ձայնն եմ լսում։ Հիշեցնեմ, որ հիմա աշխատանքային շաբաթվա կեսն է, որևէ ազգային տոն այսօր չի տոնվում։

Լրիվ լուրջ առաջարկում եմ մեր հարկասեր ու տուրքատենչ կառավարությանը հրավառությունները հարկել՝ որպես անիմաստ շքեղության վերջին աստիճան։ Որովհետև սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ փողը բառիս բուն իմաստով այրում են, նշանակում է այնքան ունեն, որ ձեռքը կրակն են ընկել, էլ չգիտեն ոնց ծախսեն։ Իսկ սալյուտահարկից ստացված գումարներով վերջապես աշխատացնել կարկտահար կայաններ։

* * *

Նույն միջոցին, կարկուտից տուժած գյուղացիներին խոստացել են հաջորդ տարի ցածր տոկոսով վարկեր տալ։ Մեր կառավարության այս շռայլ ակցիան առաջարկում եմ անվանել «Էշ մի սատկի, վարկ կտանք»։

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, հայաստանի առեւտրական հանրապետություն, անասնապատում

Previous post Next post
Up