Գիշերային լուրեր

Jun 16, 2011 00:55


Ժամը 00:48-ն է, և այսօրվա ընթացքում արդեն երրորդ հրավառության ձայնն եմ լսում։ Հիշեցնեմ, որ հիմա աշխատանքային շաբաթվա կեսն է, որևէ ազգային տոն այսօր չի տոնվում։

Լրիվ լուրջ առաջարկում եմ մեր հարկասեր ու տուրքատենչ կառավարությանը հրավառությունները հարկել՝ որպես անիմաստ շքեղության վերջին աստիճան։ Որովհետև սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ փողը բառիս ( Read more... )

երևան, հայաստանի առեւտրական հանրապետություն, անասնապատում

Leave a comment

Comments 12

evangelista13 June 15 2011, 20:00:25 UTC
դա իմ ամենօրյա բողոքն է..իրոք զզվացրել են

Reply

ahousekeeper June 16 2011, 03:56:57 UTC
Մեր կողմերում ապրելուց կարող է տպավորություն ստեղծվել, որ հայերն աշխարհի ամենահարուստ ազգն են։

Reply


haykuhi June 15 2011, 20:09:01 UTC
Ես 2 ձեռքով համաձայն եմ։ Մեր շենքերը ձորի բերանին են և հենց մեր դիմաց 2 ռեստորան կա, (էլ չեմ ասում հեռու ռեստորանների արձագանքի մասին), որոնք շատ հաճախ մինչև գիշերվա 2-3ը կարող են բարձր երաժշտություն միացնել ու շատ անպատեհ ժամի՝ հրավաշոկթյուն անել, օրինակ 04։15-ին(դիվադաթար են անում) , կամ մի քիչ ավելի շուտ 02։30...

Reply

ahousekeeper June 16 2011, 03:57:57 UTC
Բա որ Հրապարակում են հրավառություն անում, ասենք՝ գիշերվա տասերկուսից հետո՞։

Reply


talinci June 16 2011, 03:31:01 UTC
Չեմ հավատում, որ այդպիսի հարկեր կմտցնեն, որովհետև հրավառություն տվողներն էլ նույն իրենք են` իշխանաօլիգարխները: Այ որ աղքատ խավի հետ կապված մի հարկատեսակ առաջարկես` ուրիշ բան

Reply

ahousekeeper June 16 2011, 03:58:07 UTC
Ես էլ չեմ հավատում։

Reply


koreolan June 16 2011, 04:24:22 UTC
Կարեն ջան, ինչ-որ թազա տոն են մոգոնել. «Պետական խորհրդանիշերի օր», ըհը։ Դրա հետա երևի կապված էղել։

Reply

ahousekeeper June 16 2011, 07:38:51 UTC
Ֆեյսբուքում ասացին... Հիշում եմ այդ տոնը, անցյալ տարի գրել էի։

Reply


lernci June 16 2011, 06:41:58 UTC
Երէկ մեր դրօշի օրն էր:

Reply

ahousekeeper June 16 2011, 07:38:22 UTC
Ասեմ, որ շատ կասկածելի «տոն» է, այդ մասին անցյալ տարի գրել էի։

Ու համոզված էլ չեմ, որ երեկվա բոլոր հրավառությունները դրա հետ կապ ունեին։ Նույնիսկ եթե կապ ունենային, կեսգիշերից անց ի՞նչ հրավառություն։

Reply

lernci June 16 2011, 07:52:26 UTC
Պարզ է: Շնորհակալ եմ յղման համար:

Մի անգամ էլի տէնց հրաւառութիւն էր, մէկ էլ տղերքից մէկը վերեւ նայելով ասեց.
- Է՜հ, սալիւտից հոգնած հայ ժողովուրդ....

Reply

ahousekeeper June 16 2011, 08:40:45 UTC
Լավ էլ նկատել է... Ես կասեի՝ անիմաստ շքեղությամբ հոգնացրած հայ ժողովուրդ։

Reply


Leave a comment

Up