Մշից ելնող երկու գետերի մասին

Mar 20, 2013 11:41

image Click to view



Էս երգի բառերն ուզում գտնել, չեմ կարողանում: Կրկներգն էսպես եմ հիշում.

Մշեն կելնեն էրկու գետ,
Մշեն կելնեն էրկու գետ,
Մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ,
Էրթան, թափվին Եփրատ գետ:

Ի՜նչ սիրուն է:

Մեղրագետը տեսել եմ 2009-ին Մուշ այցելությանս ժամանակ: Փոքր ու հենց քաղաքի միջի հատվածը մի տեսակ ցամաքած: Նկարներ չեն պահպանվել մոտս, բայց մոտավորապես
էս պատկերն էր )

մերը, Մեղրագետ, ազգային, Միացյալ Հայասատան, պատմություն

Leave a comment

Comments 10

mar_amirchanyan March 20 2013, 07:53:19 UTC
Մշո դաշտի մանր գետ.
Մեկ` Մուրադը, մեկ` Մեղրագետ:
Դաշտից կիջնիմ արահետ,
Առնիմ զիմ յար, մտնիմ գետ,
Դաշտից կիջնիմ արահետ,
Առնիմ զիմ յար, մտնիմ գետ:

Հանայ նայ, նայ, նայ, նայ, նա-ա-ա…
Հանայ նայ, նայ, նայ, նայ, նա-ա-ա…
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նա-ա,
Նայ, նայ, նայ, նայ…խորոտ յար…
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նա-ա,
Նայ, նայ, նայ, նայ…խորոտ յար…

Մշո գետեն երկու հարս,
Մտել են գետ կլողեն,
Ելել են նավ կդողեն,
Քանց նռան հատ կշողեն:
Ելել են նավ կդողեն,
Քանց նռան հատ կշողեն:

Հանայ նայ, նայ, նայ, նայ, նա-ա-ա…
Հանայ նայ, նայ, նայ, նայ, նա-ա-ա…
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նա-ա,
Նայ, նայ, նայ, նայ…խորոտ յար…
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նա-ա,
Նայ, նայ, նայ, նայ…խորոտ յար…

Reply

varujeans March 20 2013, 09:00:45 UTC
Շնորհակալություն բառերի համար, Մարիամ ջա՛ն:

Reply

noni_no March 20 2013, 10:46:36 UTC
ես գիտեի՝ Մշո գեղեն երկու հարս ու ելել են ափ կը դողեն

ու առաջին տունում՝ կ՛երթան թափվին Եփրատ գետ

Reply

mar_amirchanyan March 20 2013, 13:16:47 UTC
հաստատ "գեղեն" ու "ափ", ճիշտ ես:)
հուզված լսելն էլ մի բան չի:Ճ

Reply


mar_amirchanyan March 20 2013, 07:59:15 UTC
Լացեցի, իհարկե.. բայց շնորհակալ եմ:
Հրաչ Մարտիրոսյանի այս հոդվածը չէի տեսել, շնորհակալություն:)

Reply

. varujeans March 20 2013, 08:59:47 UTC
Խնդրեմ:
Մորական կողմս մշեցիներ են: Անահիտ տատիս չեմ տեսել, որ կարողանայի իրենց լսել էս երգը, բայց չգիտես ինչու համոզված եմ, որ ինքն այս երգը շատ լավ է իմացել:

Reply

Re: . mar_amirchanyan March 20 2013, 09:02:27 UTC
Պապայիս մորական պապն է մշեցի, բայց, ցավոք, չգիտեմ, որ գյուղից .. Քոչարյան Սեդրակ:

Reply

Re: . varujeans March 20 2013, 09:05:48 UTC
Է՜հ, մարդկային ինչքան տարբեր ճակատագրեր ու հարստություններ ենք կորցրել կամ էլ մոռանալով կորցնում:
Իմիջիայլոց, հետևո՞ւմ ես սրան՝ http://www.houshamadyan.org:

Reply


Leave a comment

Up