Մշից ելնող երկու գետերի մասին

Mar 20, 2013 11:41

image Click to view



Էս երգի բառերն ուզում գտնել, չեմ կարողանում: Կրկներգն էսպես եմ հիշում.

Մշեն կելնեն էրկու գետ,
Մշեն կելնեն էրկու գետ,
Մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ,
Էրթան, թափվին Եփրատ գետ:

Ի՜նչ սիրուն է:

Մեղրագետը տեսել եմ 2009-ին Մուշ այցելությանս ժամանակ: Փոքր ու հենց քաղաքի միջի հատվածը մի տեսակ ցամաքած: Նկարներ չեն պահպանվել մոտս, բայց մոտավորապես
էս պատկերն էր )

մերը, Մեղրագետ, ազգային, Միացյալ Հայասատան, պատմություն

Leave a comment

mar_amirchanyan March 20 2013, 07:59:15 UTC
Լացեցի, իհարկե.. բայց շնորհակալ եմ:
Հրաչ Մարտիրոսյանի այս հոդվածը չէի տեսել, շնորհակալություն:)

Reply

. varujeans March 20 2013, 08:59:47 UTC
Խնդրեմ:
Մորական կողմս մշեցիներ են: Անահիտ տատիս չեմ տեսել, որ կարողանայի իրենց լսել էս երգը, բայց չգիտես ինչու համոզված եմ, որ ինքն այս երգը շատ լավ է իմացել:

Reply

Re: . mar_amirchanyan March 20 2013, 09:02:27 UTC
Պապայիս մորական պապն է մշեցի, բայց, ցավոք, չգիտեմ, որ գյուղից .. Քոչարյան Սեդրակ:

Reply

Re: . varujeans March 20 2013, 09:05:48 UTC
Է՜հ, մարդկային ինչքան տարբեր ճակատագրեր ու հարստություններ ենք կորցրել կամ էլ մոռանալով կորցնում:
Իմիջիայլոց, հետևո՞ւմ ես սրան՝ http://www.houshamadyan.org:

Reply

Re: . mar_amirchanyan March 20 2013, 09:08:04 UTC
Ամա՛ն:
Ապրես, Վարուժան ջան:

Reply


Leave a comment

Up