Հայ-թուրքական հարաբերությունների ժամանակագրություն

May 15, 2010 13:53

Ընկերներ, այսօրվանից փորձենք միասին հավաքել հայ-թուրքական հարաբերությունների ժամանակագրությունը` սկսած 1991թ. Հայաստանի Հանրապետության հիմնադրումից:
Բոլորի մասնակցությունը ողջունվում է: Ցանկալի է նշել այն փաստերը(տարի, ամիս-ամսաթիվ+ համառոտ մեկնաբանություն), որոնք անմիջականորեն կապվում են հայ-թուրքական դիվանագիտական մակարդակով կատարված քայլերին:
Read more... )

թուրքիա, հայաստան, հայ-թուրքական սիրահետումներ

Leave a comment

Comments 35

ahousekeeper May 15 2010, 16:18:18 UTC
> 1992թ. սկիզբ Թուրքիան փորձում է արգելել ԵԱՀԽ-ին ՀՀ անդամակցությանը

Միանգամից հարցեր են ծագում.

ա. Ինչո՞ւ էր փորձում արգելել։
բ. Կարողացա՞վ [սա լրիվ անտեղյակ մարդկանց համար է, բայց միևնույն է պետք է]։
գ. Ինչո՞ւ չկարողացավ։

Reply

varujeans May 15 2010, 20:22:55 UTC
Ավելացրեց :)

Reply


gevorgpetrosyan May 15 2010, 16:18:59 UTC
Վարուժ ջան, հիանալի բան ես ձեռնարկել!!! Մեծ սիրով միանում եմ!!!
Ապրեեես!!!

Reply


gevorgpetrosyan May 15 2010, 16:22:25 UTC
Մեկ էլ կարո՞ղ ենք մի քիչ առաջ ընկել, այսինքն` այն, ինչը ծրագրվում է և ապագայում տեղի կունենա:

Reply


gevorgpetrosyan May 15 2010, 16:28:28 UTC
ԱՎԵԼԱՑՈՒՄ: 2010 թվական, ապրիլի 7, Երևան է ժամանում Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հատուկ բանագնացը` Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցում Թուրքիայի վարչապետի նամակը, որով վերջինս Վաշինգթոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթանժողովի շրջանակներում հանդիպում է խնդրում ՀՀ նախագահից: Սա Արձանագրությունների ստորագրումից հետո թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Հայաստան:

Reply


gevorgpetrosyan May 15 2010, 16:31:06 UTC
ԱՎԵԼԱՑՈՒՄ 2:
2005 թվական, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ է ուղարկում, որով առաջարկում է 1915 թ Հայոց ցեղասպանությունը քննող պատմաբանների երկկողմ հանձնաժողով ստեղծել:

Reply

varujeans May 15 2010, 21:43:40 UTC
Գև, իսկ օրը ?

Reply

gevorgpetrosyan May 16 2010, 08:02:53 UTC
Չգիտեմ, բայց կփորձեմ ճշտել

Reply


Leave a comment

Up