Ընկերներ, այսօրվանից փորձենք միասին հավաքել հայ-թուրքական հարաբերությունների ժամանակագրությունը` սկսած 1991թ. Հայաստանի Հանրապետության հիմնադրումից:
Բոլորի մասնակցությունը ողջունվում է: Ցանկալի է նշել այն փաստերը(տարի, ամիս-ամսաթիվ+ համառոտ մեկնաբանություն), որոնք անմիջականորեն կապվում են հայ-թուրքական դիվանագիտական մակարդակով կատարված քայլերին:
Ներքևում ես կազմել եմ մոտավոր կմախքը: Ողջունվում են նաև արդեն նշված փաստերի մասին համառոտ(բայց բովանդակալից լրացումները:))))` ցանկալի է հատկապես իրենց հղումներով :
Դե գնացինք:
1991թ.
սեպտեմբեր 21 Անկախության հանրաքվե Հայաստանում: Հայաստանը դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից
դեկտեմբեր 16 Թուրքիայի Հանրապետությունը ճանաչում է ՀՀ Անկախությունը
1992թ.
մարտ 2 ՀՀ-ն ՄԱԿ անդամ
սկիզբ Թուրքիան փորձում է արգելել ԵԱՀԽ-ին ՀՀ անդամակցությանը
հունիս Թուրքիան հրավիրում է ՀՀ-ին մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր ժողովին
հունիս ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ: Ս. Դեմիրելն պահանջում է դուրդ բերել հայակակն զորքերը ազատագրված Շուշիից և Լաչինից(Բերձոր), ինչպես նաև առաջարկում է ՀՀ նախագահին հանդիպում Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի հետ Անկարայում:
Տաշքենդում նախկին խորհրդային մի քանի երկրներ, այդ թվում և Հայաստանը, կնքում են "Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը"
մարտ Թուրքիան սկսեց հետախուզել իր տարածքով անցնով և ՀՀ հումանիտար օգնություն տեղափոխող բոլոր ինքնաթիռները` հենվելով ԵԱՀԽ Պրահայի նստաշրջանի որոշման վրա
նոյեմբեր Ադրբեջանի ուժեղ ճնշման տակ Թուրքիան չեղյալ հայտարարեց ՀՀ-ի հետ պայամանգիրը, ըստ որի նա 300մլն ԿՎտ էլեկտրաէներգիա էր տրամադրելու Հայաստանին
1993թ.
մարտ-ապրիլ Հայկական ուժերը ազատագրում են Քարվաճառը(Քելբաջարը)
Թուրքիան միակողմանիորեն փակում է սահմանը ՀՀ-ի հետ: Միաժամանակ առաջ են քաշվում թուրքական նախապայմանները ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Դրանք են `(Բայց վստահ ջեմ, արդյոք հենց 1993-ին արդեն ձևավոևված էին այս կետերը, թե ոչ?)
- ՀՀ-ն պետք է հրաժարվի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից
- Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնահարցի կարգավորում, մասնավորապես "ազատագրել Ադրբեջանից գրաված տարածքները"
- Կասեցնել Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն` ուղղված Հայոց Ցեղասպանության ճանաճման գործընթացին
օգոստոս Արցախում իրավիճակը թեժանում է: Թուրքիան երկրի վարչապետ Թանսու Չիլլերի հրամանով հսկայան ուժեր է կուտակում հայ-թուրքական սահմանի մոտ` քոզարկելով դա որպես զորավարժություններ:
1994թ.
մայիս 12 Զինադադարի կնքում Բիշկեկում հայ, ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև
Եխ-ն դիմում է Թուրքիային` բացելու ՀՀ-ի հետ սահմանը և ապահովի տրազնիտային բեռների փոխադրումը ՀՀ
1997թ.
Ստեղծվում է Բիզնեսի զարգացման հայ-թուրքական կոմիտե
1998թ.
Ռ. Քոչարյանը` ՀՀ նախագահ: Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հարցը դառնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարց:
1999թ.
Անկարան ավելացնում է ևս մեկ նախապայման ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, այն է` հանձնել Մեղրիի միջանցքը:
2000թ.
Թուրքիայի նախագահ Ս. Դեմիրելը առաջարկում է "Կայունության կովկասյան պակտը": Ի պատասխան դրա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հանդես է գալիս "Կովկասի անվտանգության պակտի առաջարկով":
աշուն Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն ընդունեց որոշում, համաձայ որի բոլորհարցերը, որոնք կապված են Հայոց ցեղասպանության հետ, այդուհետ համարվում են Թուրքիայի ազգային անվտանգությանը առնչվող խնդիրներ
2001թ.
մայիս 26 Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ ստեղծվեց "Ցեղասպանության պնդումների դեմ պայքարի համակարգող խորհուրդ"
հուլիս 9 ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ ստեղծվում է "Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը"(Turkish-Armenian Reconsiliation Council_TARC)
2003թ.
Փետրվար 4 Անցումային արդարության միջազգային կենտրոնը իր ուսումնասիրության մեջ 1915թ. դեպքերը համապատասխանում են 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժման կոնվենցիայով նախատեսվող չափանիշներին, ուստի այդ իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանույթուն
"Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը" դադարեցրեց իր գործունեությունը
2005թ.
մայիս Թուրք-ադրբեջանա-վրացական եռակողմ պայմանգիրը Կարս-Ախլքալաք-Բաքու երկաթգծի կառուցման վերաբերյալ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ է ուղարկում, որով առաջարկում է 1915 թ Հայոց ցեղասպանությունը քննող պատմաբանների երկկողմ հանձնաժողով ստեղծել:
2007թ.
հունվարի 19, Շիշլի, Կ.Պոլիս, թուրք ազգայնական Օգյուն Սամասթի (և նրա հանցակիցների) կողմից սպանվում է <<Ակօս>> թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքը:Դատվարությունը դեռ շարունակվում է, և ոչ մեկ դեռ պատիժ չի կրել ոճիրի համար::
2007-մինչև այժմ Թուրքիայում ընթանում է <<Էրգենեքոն>> ծայրահեղական կազմակերպության գործով դատավարությունը: Այս գաղտնի կազմակերպությունն ուներ ծայրահեղ հակահայկական դրսևորւմ: Ծրագրվում էր մի շարք ազգությամբ հայերի սպանություններ, այդ թվում` Հրանտ Դինքի, Պոլսո պատրիարքի, Մալաթիայի հայ առաջնորդների և մի շարք այլ աչքի ընկնող հայերի:
2008թ.
հունիս 25 Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի Հայ համյնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու մասին, ինչպես նաև հայտնում է իր մտադրությունը` հրավիրելու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: "Ֆուտբոլային դիվանագիտության սկիզբը"
հունիս 24 Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյլուլին հրավիրում է Երևան` դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը:
սեպտեմբեր 6 Աբդուլլահ Գյուլը ժամանում է Երևան: Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը
2009թ.
- ապրիլի 16 Երևան է ժամանում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` մասնակցելու ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների քննարկում
- ապրիլ 22 ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքում են հայ-թուքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ "ճանապարհային քարտեզ"
- մայիսի 1, Թուրքիայի արտգործնախարար է դառնում Ահմեթ Դավութօղլուն` այդ պաշտոնում փոխարինելով Ալի Բաբաջանին: Դավութօղլուն մինչ արտգործնախարարի պաշտոնում հայտվելը եղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի և նախագահ Աբդուլլահ Գյուլի արտաքին հարցերով խորհրդականը:
- օգոստոս 31 ՀՀ-ն և Թուրքիան պարաֆինացնում են ՀՀ և Թուրքիայի միջև "Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին" և "Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին" արձանագրությունները
- հոկտեմբեր 10 ՀՀ-ն և Թուրքիան Ցյուրիխում ստորագրում են "Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին" և "Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին" արձանագրությունները
- հոկտեմբերի 11 Ադրբեջանը հանդես է գալիս ստորագրված արձանագրությունների քննադատությամբ: Թուքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների հայտարարում է, որ "իր երկրի սդահմանի բացումը կապված է արցախյան (ղարաբաղյան) հիմնահարցում առաջընթացի հետ: Մենք ցանակնում ենք, որ բոլորը սահմանները բացվեն միաժանակ":
2010թ.
- հունվար 12 ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ճանաչում է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
- հունվարի 25 ԵԽԽՎ նախագահ է դառնում ազգությամբ թուրք, Թուրքիայի իշխող <<Արդարություն և զարգացում>> կուսակցության անդամ Մևլյութ Չավուշօղլուն: Վերջինս որդեգրում է հակահայկական դիրքորոշում և փորձում ամեն կերպ ծառայել Թուրքիայի և Ադրբեջանի շահերին:
- փետրվարի 12 ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայ-թուրքական "Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին" և "Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին" արձանագրությունները ուղարկում է Ազգային ժողով:
- մարտ 4 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկությամբընդունեց 1915-1923թթ. դեպքերը որպես հայերի հանդեպ իրականացված ցեղասպանություն և որոշեց այս հարցը մտցնել Կոնգրեսի ընդհանուր օրակարգ:
- ապրիլի 7, Երևան է ժամանում Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հատուկ բանագնացը` Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցում Թուրքիայի վարչապետի նամակը, որով վերջինս Վաշինգթոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթանժողովի շրջանակներում հանդիպում է խնդրում ՀՀ նախագահից:
- Ապրիլ 12 Ս. Սարգսյանի և Ռ. Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում
- ապրիլ 22 (ՀՀ նախագահի ուղերձից առաջ) Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարների ստորագրած <<Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին>> և <<Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին>> արձանագրությունների վավերացման ընթացքը:
- Ապրիլ 22 Ս. Սարգսյանը կոչով դիմում է ժողովրդին` հայտարարելով, որ հայաստանը կասեցնում է ՀՀ-ն և Թուրքիան Ցյուրիխում ստորագրում են "Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին" և "Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին" արձանագրությունների վավերացման ընթացքը ՀՀ ԱԺ-ում:Միաժամանակ ստորագրվում համապատասխան հրամանագիր, իսկ արձանագրությունների կասեցման մասին ծանուցումն ուղարկվում է Թուրքիայի Հանրապետություն:
- ապրիլի 24, Պոլսի Թաքսիմ հրապարակում մի շարք թուրք մտավորականներ և իրավապաշտպաններ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հյիշատակը: Սա առաջին դեպքն է Թուրքիայում, երբ Ապրիլի 24-ին Եղեռնի զոհերին նվիրված հրապարակային միջոցառում է տեղի ունենում:
Կանխավ բոլորին շնորհակալություն: