Իմ պատասխանը Մարիամին

Apr 02, 2011 09:46

 mar_amirchanyan -ը ինձ շատ հուզող հարց է բարձրացրել այստեղ: Սա էլ իմ պատասխանը`
Մենք էլ ենք նույն վիճակում: ԳԵՂԱՑԻ երեխեքի կոնկրետ թվերը չգիտեմ, բայց էլի լսել եմ, որ բավականին շատ են իրանց ասած 5 տոկոսից: Երեխայի կրթության սահմանադրական և համամարդկային իրավունքը ոտնահարվելու է, եթե նման որոշում լինի, երեկ ամբողջ օրը ինձ հանգստացնում էի, որ միգուցե ապրիլմեկյան ( Read more... )

անասնապատում, пропаганда

Leave a comment

Comments 10

(The comment has been removed)

vahemart April 2 2011, 06:05:39 UTC
Երևանը, որպես համայնք իր բյուջեն ձևավորում է համայնքի բնակիչների վճարած հարկերից
- Ես այդքան էլ հարկերից գաղափար չունեմ, բայց ես ապրում և աշխատում եմ Երևանում (չնայած գրանցված եմ Ծաղկաձորում), երևի իմ հարկերն էլ Երևանի բյուջե են գնում
Մի նեղացի Վահե ջան
- Լիլիթ ջան իրականում ոչ թե նեղանում եմ, այլ հպարտ եմ որ ռայոնից եմ, հայրս Հրազդանիցա, մայրս Ծաղկաձորից: Իսկ միջին ստատիստիկական երևանցուց ես հազար անգամ ավելի երևանցի եմ:
Անեկդոտը լավն էր: Համ էլ կարողա բարեկամ էլ լինենք եթե արմատներով Ծաղկաձորից ես :)))

Reply

(The comment has been removed)

vahemart April 3 2011, 12:52:54 UTC
Տատիկս մանկատաննա աշխատել, հաստատ կճանաչի պապիկիդ, տեսնեմ կհարցնեմ :)))

Reply


araalberti April 2 2011, 08:25:45 UTC
Գյուղացի ու քաղաքացի չկա Հայաստանում, Հայաստանը մի մեծ գյուղա, գյուղացիներն էլ իրենց քրտինքով պահում են մեր երկիրը:
Բայց նման որոշումը հակասահմանադրական է, ծառայության գինը պետք է նույնը լինի, բոլոր ՀՀ քաղաքացիների համար:
Դա էր պակաս, մնացելա փողոցում կանգնացնեն գրանցում հարցնեն:

Reply

vahemart April 3 2011, 12:56:27 UTC
Երեխաների նախադպրոցական կրթության հարցը վաղ սոցիալիզացիայի առումով պետության առաջնահերթ խնդիրներից պետքա լինի, բայց նորմալ պետություններում:
Գրանցում հարցնելը լավա, կարողա տուգանեն էլ առանց գրանցման որ ման գաս քաղաքում` բյուջե լցնելու ամեն միջոց լավա պետության համար:ՃՃՃ

Reply


gilantc April 2 2011, 08:31:28 UTC
Քաղաքում ապրող երեխայի ծնողները գուղում են աշխատում, ենտեղի ծառայություններից են օգտվում ու էնտեղ են հարկեր մուծում հա՞... Սա աննորմալ է բոլոր իմստներով...

Reply

vahemart April 3 2011, 12:59:55 UTC
Գոնե սա միակ աննորմալ երևույթը լիներ էլի լավ կլիներ, բայց որ պետությունից ոչ մի նորմալ բան դեռ չեմ տեսել ու հույս էլ չունեմ, դա ահավորա:

Reply

gilantc April 3 2011, 16:05:10 UTC
«...Է՜, մի խոսեցնի Աստված կսիրես,
Թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ...»... ։((

Reply


hovik95 April 2 2011, 16:46:43 UTC
>ԳԵՂԱՑԻ երեխեքի
խի՞ եք վիրավորում որ))))

Reply

vahemart April 3 2011, 13:00:52 UTC
Տառասխալ էի արել ԳԵՂԱՑԻ չի ԳՅՈՒՂԱՑԻԱ :)))

Reply

hovik95 April 3 2011, 14:29:32 UTC
Պարզ ա)))))))

Reply


Leave a comment

Up