Երևանյան գրանցում չունեցող բալիկների մասին

Apr 01, 2011 16:31

Այն երեխաները, որոնց ծնողները գրանցում չունեն Երևան քաղաքում (համայնքներից մեկում նույնիսկ պահանջել են, որ երկու ծնողն էլ Երևանի գրանցում ունենան), ստիպված լքելու են մանկապարտեզները, համենայն դեպս, նրանց մեծ մասը: Եթե վճարը նախկինում կազմում էր 5000-9000 դրամ, ապա ապրիլի 1-ից մանկապարտեզի վճարը գրանցում չունեցող երեխաների համար դարձել է 18000:
Գրանցում չունեցող ծնողների մեծ մասը Երևան է տեղափոխվել աշխատանք գտնելու ակնկալիքով և հիմնական մասը բնակվում է վարձով: Բազմաթիվ երևանաբնակներ հիփոթեքային վճարումներ են կատարում, և մինչև վարկի մարումը գրանցման իրավունք չունեն: Եվ ցանկացած դեպքում, մի՞թե արդարացված է նման որոշումը: Երևանը միայն երևանյան գրանցում ունեցողների համա՞ր է:
Նույնիսկ եթե խնդիրը գրանցումն է, ինչը մի կերպ կարելի է ընկալել, ապա վճարի կրկնակի թանկացումն ի՞նչ նպատակներ է հետապնդում: Տեղափոխե՞լ քաղաքապետարանի հոգսերի մի մասը գրանցում չունեցող ծնողների ուսերին: Կրճատե՞լ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Քրոջս աղջկա մանկապարտեզի խումբը 30 բալիկ էին հաճախում: Այսօր՝ 23: Մի քանի ծնող մտատանջության մեջ են: Ե՞վ:

UPD

Shushan Sardaryan "Քաղաքապետարանի աշխատակազմը տեղեկացված է բարձրացվող հարցի մասին: Ընդհանուր առմամբ, Երևան քաղաքում հաշվառում չունեցող մանկապարտեզ հաճախող երեխաների քանակը կազմում է ընդհանուրի մոտավորապես հինգ տոկոսը: Ներկայում քննարկվում է հարցը և առաջիկայում կառաջարկվեն լուծումներ: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար"
http://www.facebook.com/Karen.Karapetyan

5 տոկոս՞: Զարմանալի է, որովհետև արդեն նշել եմ, որ կողքի մանկապարտեզում արդեն 7 հոգի հրաժարվել են միայն մեկ 30 հոգանոց խմբից: Ո՞վ ի՞նչ տվյալ ունի, ժողովուրդ:

մանկապարտեզ, Երևան

Previous post Next post
Up