Խաչատուր Կեչառեցի «Վասն կանանց»

May 16, 2010 19:40

Հետաքրքիր, բայց կանանց հանդեպ ատելությամբ լցված, բանաստեղծություն իմ համագյուղացի Խաչատուր Կեչառեցուց։ Նշեմ նայև, որ Կեչառեցու այս դիրքորոշումը կանանց նկատմամբ ես չեմ կիսում :-)

ԽԱՉԱՏՈԻՐ ԿԵՉԱՌԵՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ ՎԱՍՆ ԿԱՆԱՆՑ
Կանա՛նց ազգ, լացէ՛ք ըգձեզ՝
Դուք էք զէն ի սատանայէ,
Դըստեր էք այն մօրըն ձեր,
Որ եհան ըզհայրն ի դրախտէն:

Քանի շատ չարիք գործէք,
Մահն գայ և զձեզ զընդանէ.
Յետոյ պատասխան ուզեն,
Երբ գեհենն ըզձեզ պաշարէ։

Ոչ մընաց հնար յերկրի,Որ չդիպաւ ձեզ ի բնութենէ.
Արմատ Կայենի էք դուք,
Որ կորոյս զաշխարհն ի բընէ։

Քոյր Եզաբելի էք դուք,
Որ վարեց զտեսողն ի տանէ.
Դուստր Հերովդէի էք դուք,
Որ խցեց զՁայնն յանապատէ,

Կին մարդոյն պարտ չէ՛ խօսել՝
Ոչ յատեն ՚ւ ոչ յեկեղեցի,
Ուր մտնու ահոկ բեր է՝
Անամաչ ՚ւ անկասկածելի։

Նա տուն չշինէ իսկի,
Բայց քակէ ողորմ ու լալի,
Ում որ բարեկամ դառնայ՝
Զընդանէ անզերծանելի։

Զինչ ղավլ և երդումն ուտէ
Ոչ զմինն ի հուն չի հանէ,
Անկուշտ է կրակի նման,
Զինչ ի յինքն առնու զայն այրէ։

Շատ կսկիծ ու խոց դընէ՝
Զհայրենի տունն նա քակէ,
Առնու յայլ աշխարհ տանի,Եւ անհետ կորուստ նմա բերէ։

литература, мое избранное, գրականություն, իմ ընտրանին, խաչատուր կեչառեցի

Previous post Next post
Up