Էս ինչ սարսափ երազ էր: Չնայած քո պատմելուց զգացվում էր, որ քեզ համար ուղղակի ճնշող էր, բայց կարդալիս վախենալու էր էդ կին-վարագույրի պահը: :D Բայց էդ հնոտիքի ճնշումն էլ եմ լավ պատկերացնում: Ընդհանրապես հետաքրքիր երազ էր:
Ի դեպ, ես էլ եմ պարբերաբար երազումս տեսնում, որ ինչ-որ նոր տուն ենք տեղափոխվել, ու միշտ ինչ-որ սենյակ ենք հայտնաբերում, որի մասին չգիտեինք, չէինք նկատել իբր: :D Բայց իմ դեպքում դա ուրախություն ա պատճառում միշտ` որպես լրացուցիչ տարածք, որի մասին կարելի ա միայն երազել: Ուրիշի իրեր-բաներ չեմ հիշում, կամ դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, չգիտեմ, ամեն դեպքում լրացուցիչ տարածքի բացահայտումը հաստատ կգերակշռեր ուրիշի հին իրերից առաջացրած ճնշման նկատմամբ, ես, մեկ ա, կուրախանայի, կարծում եմ: :)))
Չէ, ես անտանելի նեղվում եմ ուրիշի "ապրածի" վրա ապրելու մտքից անգամ։ Ինձ կենսականորեն անհրաժեշտ է սկսել ամեն ինչ, հատկապես կենցաղը, կուսական մաքրությունից։ Դրա համար էլ, իրականում, երբ տեղափոխվեցինք մեր նոր տունը, մեկուկես տարի առաջ, իմ մեծ խնդրանքով ու պահանջով՝ ամեն ինչ հիմնահատակ քարուքանդ արեցինք, անգամ հատակն ու առաստաղը, որոշ պատեր անգամ ու պատերի ներսի լարային խրձերն նույնիսկ փոխեցինք, ու երբ ամեն ինչ նոփ-նոր էր՝ ամենաանտեսանլի անկյունն անգամ, նոր միայն հանգիստ խղճով տեղափոխվեցի։
Այսօր առավոտյան մտածում էի՝ բնույթով ես երևի սկսող եմ, ոչ շարունակող, բացառությամբ՝ ինձ համար արժեք ունեցող հոգևոր բաների, ու որոշ նյութական բաներ, որոնք հուշ են կամ այն աստիճանի հարազատ, որ ընկալում եմ որպես հոգևոր։
Ավելորդ սենյակներն ինձ չեն ուրախացնում մի պատճառով նույնպես․ օրվա մաքրելիքն է շատանում :)
Comments 6
Reply
Reply
Ի դեպ, ես էլ եմ պարբերաբար երազումս տեսնում, որ ինչ-որ նոր տուն ենք տեղափոխվել, ու միշտ ինչ-որ սենյակ ենք հայտնաբերում, որի մասին չգիտեինք, չէինք նկատել իբր: :D Բայց իմ դեպքում դա ուրախություն ա պատճառում միշտ` որպես լրացուցիչ տարածք, որի մասին կարելի ա միայն երազել: Ուրիշի իրեր-բաներ չեմ հիշում, կամ դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, չգիտեմ, ամեն դեպքում լրացուցիչ տարածքի բացահայտումը հաստատ կգերակշռեր ուրիշի հին իրերից առաջացրած ճնշման նկատմամբ, ես, մեկ ա, կուրախանայի, կարծում եմ: :)))
Reply
Այսօր առավոտյան մտածում էի՝ բնույթով ես երևի սկսող եմ, ոչ շարունակող, բացառությամբ՝ ինձ համար արժեք ունեցող հոգևոր բաների, ու որոշ նյութական բաներ, որոնք հուշ են կամ այն աստիճանի հարազատ, որ ընկալում եմ որպես հոգևոր։
Ավելորդ սենյակներն ինձ չեն ուրախացնում մի պատճառով նույնպես․ օրվա մաքրելիքն է շատանում :)
Reply
Reply
Reply
Leave a comment