May 28, 2019 10:41
Կարդում եմ մի շատ (շա՛տ) կոնֆլիկտային գիրք՝ մի հեղինակի, որն ամենա-այդպիսինն է իմ իմացած գրողներից։ Իր մոտ դժոխքն ու դրախտը նույն ուժգնությունն ունեն, կրքոտ, փորձեմ ասել՝ թվացյալ հավասարակշռված, բայց անգամ իր մանրակրկիտ դուրս բերվող տրամաբանության մեջ, որքան էլ ազդեցիկ ու ոգեշնչող, ինձ թվում է՝ ճիշտ չէ մի բան կամ բացակայում է, որից կառույցն, ի վերջո, դառնում է ցնորային։
Ավելի մանրամասն՝ երբ ավարտեմ։
literature,
current reading