(no subject)

May 22, 2019 17:47

Յոժիկների մասին պատմելուց հետո, մի թեթև ցեց էր ընկել ջանս՝ մանկությունիցս պոկված այդ "տվայտալից" միջադեպը հարթելու, կամ ինչպես ֆրանսուհի մորաքույրս է ասում՝ մարդու աչքը ոչ մի բանի վրա չպիտի մնա, ու ես որոշեցի կյանքումս առաջին անգամ այդ թխվածքից պատրաստել, առանց բաղադրատոմսի, արտաքին հիշողությամբ, բովանդակությունն էլ՝ բնազդային-ենթադրաբար :)

Սա էլ արդյունքը։ Մի քիչ շտապում էի, այնքան էլ կոկիկ ոզնիկներ չստացվեցին, բայց համով էր :)

.




:)

առօրյա, բացթողումներիլրացում, առողջ, photo, stories, ես

Previous post Next post
Up