բացթողումների լրացում

May 22, 2019 13:23

Մտքովս անցավ մի նոր պիտակ բացել՝ "բացթողումներիլրացում"։

Երբեմն մտածում եմ՝ մանկությունից սկսած լիքը բացթողումներ ունեմ ես կյանքում։
Խոսքս այն բաների մասին է, որոնք
- կարող էին արվել, բայց չարեցի
- ապրվել են ու չեն հագեցել
- ապրվել են ու խորը պահ մտել կարոտի սնդուկում
- գիշերը քնելուց առաջ, զուտ հաճույքի համար երազածներից են
- երազանքներից են (ավելի առանցքային)
- բացթողումներ, որ մտքներովս չեն անցնում, բայց հայտնաբերվում են ուշ
- ակամա հայտնագործություններ
- (ու մի շարք այլ բնորոշումներ, որ հիմա չեմ ուզում զոռ տալ ուղեղիս, բայց երևի ի հայտ կգան հետո)

Բացումը՝ հաջորդ գրառմամբ :)

բացթողումներիլրացում

Previous post Next post
Up